Սոցիալական ցանցերի համար տեսահոլովակներ պատրաստելու դասընթաց

10.09.2019, Հայտարարություն

Դասընթացին կսովորեք նկարահանել կարճ տեսանյութեր, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում և տասնյակ հազարավոր դիտումներ ապահովում։ 

Դասընթացը ներառում է տեսանյութերի նկարահանման, մոնտաժի, ուղեկցող տեքստերի մշակման ամբողջական ծրագիր։ Այն կվարեն միջազգային լրատվամիջոցների փորձառու լրագրողներ և խմբագիրներ։ Նրանք մասնակիցների հետ կկիսեն վիդեոբովանդակություն և այլ մուլտիմեդիա արտադրանք ստեղծելու և տարածելու իրենց փորձը։ 

Այնուհետև մասնակիցները կաշխատեն իրենց տեսանյութերի վրա․ կբաժանվեն տասը խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ դասընթացավարի օգնությամբ կնկարահանի մինչև 3 րոպե տևողությամբ վիդեոպատմություն՝ caption video ձևաչափով։

Մասնակցելով այս դասընթացին՝ դուք կսովորեք նկարահանումներ կատարել  ձեր բջջային հեռախոսներով և ձեռք կբերեք հմտություններ, որոնք թույլ կտան ձեզ հենց նույն պահին նկարահանել, մոնտաժել և տարածել վիդեոներ՝  «այստեղ և հիմա» ձևաչափով։

Լավագույն աշխատանքները կհրապարակվեն մեդիայում։

Ով կարող է մասնակցել

Հրավիրում ենք մասնակցել 18 - 30 տարեկան քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների և այլ հետաքրքված մարդկանց, ովքեր ունեն տեսանյութեր նկարահանելու փորձ և ապրում են Հայաստանում։

Առավելություն կտրվի այն դիմորդներին, ովքեր վարում են բլոգեր/վիդեբլոգեր, նաև նրանց՝ ովքեր ունեն ոչ առևտրային կազմակերպություններում կամ մեդիայում աշխատելու փորձ։

Երևանյան վիդեոքվեսթը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի համատեղ ծրագիրն է։ Նմանատիպ դասընթացներ արդեն հաջողությամբ անցկացվել են Ալմաթիում, Բիշեքեքում, Լվովում և Օշում։

Կազմակերպիչները կհոգան վիդեոքվեսթի բոոր 20 մասնակիցների ուսուցման և սննդի ծախսերը, ինչպես նաև՝ մարզային մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը հյուրանոցի երկտեղանոց սենյակներում։

Ինչպես դիմել 

Լրացրեք հետևյալ հայտադիմումը մինչև 2019 թ․-ի հոկտեմբերի 1-ը ներառյալ։ 

Չմոռանաք հայտի հետ միասին ուղարկել նաև ձեր նկարահանած տեսանյութերի առնվազն երկու հղում, որոնք հասանելի են սոցիալական ցանցերում կամ մեդիայում։ 

Դուք կարող եք հայտադիմումը լրացնել ռուսերեն կամ անգլերեն։  Նկատի ունենալով, որ դասընթացի հիմնական աշխատանքային լեզուն ռուսերենն է, մասնակցության համար ռուսերենի իմացությունը պարտադիր է։ Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 25-31-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?