Առաջարկ ընտրությունները լուսաբանող խմբագրություններին և լրագրողներին

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, սեպտեմբերի 23-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի, Հանրային լրագրության ակումբի ու Ուրբանիստա հարթակի  թիմերն արագ արձագանքման ռեժիմով կստուգեն ընտրությունների վերաբերյալ սոցիալական ցանցերի օգտատերերի տարածած բովանդակությունը (User generated content)։

Քվեարկության օրվա խախտումների և միջադեպերի մասին շատ տեղեկություններ ստացվում են հենց սոցիալական ցանցերի օգտատերերից։ Դրանց հավաստիությունը հաստատելու, մանրամասները պարզելու և աղբյուրները ճշտելու համար ժամանակ և ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչի պակասը խմբագրությունները հաճախ են ունենում լարված ռեժիմով աշխատանքի ժամանակ։ Արդյունքում՝ փաստերին զուգահեռ մեդիայի օպերատիվ լրահոսում հաճախ հայտնվում են կեղծիքներ։

Մենք պատրաստ ենք օգնել խմբագրություններին այս հարցում։

Եթե կասկածում եք սոցիալական ցանցերի բովանդակության հավաստիությանը, օգտագործեք #չստուգված հեշթեգը։

Մենք #չստուգված հեշթեգի օգնությամբ կփորձենք պարզել բովանդակության աղբյուրներն ու հավաստիությունը և արդյունքները կհրապարակենք media.am-ում և կտարածենք #ստուգված հեշթեգով:

Նյութերը կարելի է ուղարկել նաև [email protected]  և [email protected] հասցեով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *