Վերապատրաստման դասընթաց լրատվամիջոցների և ՔՀԿ-ի համար

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ եւ դրամաշնորհներ 90 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք իրականացվելու են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի կողմից Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։

Երևանյան և մարզային վերապատրաստումների շնորհիվ ՔՀԿ-ները կհարստանան անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով՝ աջակցելու քաղաքացիներին ստանալ հավաստի տեղեկատվություն: Դասընթացները ՔՀԿ-ներին կօգնեն ԵՄ-ի կողմից Հայաստանում ոլորտային զարգացման ծրագրերին ցուցաբերվող օժանդակության մասին ծրագրեր իրականցնել։ Այդ ոլորտները ներառում են հանրային առողջապահությունը, տրանսպորտը, շրջակա միջավայրը, էներգաարդյունավետությունը և այլն։ Դասընթացների ընթացքում ՔՀԿ-ներին կներկայացվի նաև պետական բյուջեի մշտադիտարկման մեթոդաբանությունը:

Դասընթացների ավարտից հետո նախատեսվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին տրամադրել 20 դրամաշնորհ, որոնցից 10-ի շնորհիվ ՔՀԿ-ները կկարողանան համագործակցել պետական մարմինների հետ և վերնոշյալ ոլորտներում բյուջետային բաշխումների վերահսկմանն առնչվող ծրագրեր իրականցնել: Ծրագրի շրջանակում նախատեսվող մյուս 10 դրամաշնորհները դասընթացներին մասնակցած ՔՀԿ-ներին կաջակցեն իրենց առաքելությունն առավել արդյունավետ կիրականցնել։

Վերապատրաստումներն ու դրամաշնորհներն իրականացվելու են «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի կողմից, Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթը, մասնավորապես ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակին առնչվող ոլորտներում պետական բյուջեի հանրային վերահսկողությունը, ինչպես նաև խթանել հետաքննական լրագրությունը երիտասարդների շրջանում: 

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություն հասանելի է հետևյալ հղմամբ։

Դասընթացների թեմաները

Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն Երևանյան և մարզային շուրջ 90 ՔՀԿ-ների և լրատվամիջոցների համար կազմակերպում է դասընթացներ հետևյալ թեմաներով՝

1. Տեղեկատվության ազատության/ազատ արտահայտման իրավունքի վերաբերյալ միջազգային փաստաթղթերի և միջազգային լավագույն փորձի ներկայացում,

2. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, (ԵՄ անդամագրման խրախուսման համար վարած քաղաքականության և վերահսկողական ռազմավարության միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում),

3. Պետական բյուջեի հանրային վերահսկողություն,

4. Ֆոնդահայթայթում հասարակական կազմակերպությունների համար,

5. Տեղեկատվության ազատությունը Հայաստանում,

6. Ազատ արտահայտվելու իրավունքի կապը մարդու մյուս իրավունքների հետ (մասնավոր կյանքի իրավունք, զրպարտություն, լրագրողական էթիկա, և այլն)։ 

Դասընթացի մասնակիցները

Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել մարզային և երևանյան ՔՀԿ-ներ և լրատվամիջոցներ։ Առաջնահերթությունը տրվելու է այն ՔՀԿ-ներին և լրատվամիջոցներին, որոնք ունեն պատրաստակամություն հետագայում իրականացնել փոքր դրամաշնորհային ծրագրեր հանրային առողջապահության, տրանսպորտի, շրջակա միջավայրի, էներգաարդյունավետության և պետական կառավարման այլ ոլորտներին առնչվող։

Դասընթացը նախատեսված է երևանյան և մարզային 90 ՔՀԿ-ների (ՀԿ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ) և լրատվամիջոցների համար։ Յուրաքանչյուր մարզից կներգրավվի 7 կամ 8 ՔՀԿ, իսկ Երևանից՝ 15։ Յուրաքանչյուր ՔՀԿ-ից և/կամ լրատվամիջոցից դասընթացին կարող է մասնակցել առավելագույնը երկու աշխատակից։ 

Դասընթացների վայրը

Դասընթացներն իրականացվելու են ՝

  • Մարզերից դիմած ՔՀԿ/լրատվամիջոցների համար՝ տվյալ մարզի մարզկենտրոնում։ Յուրաքանչյուր դասընթացի տեւողությունը՝ 3 օր։
  • Երևանից դիմած ՔՀԿ/լրատվամիջոցներիհամար՝ Երևանում, 3 օր տևողությամբ։

Միայն առաջին թեմայի վերաբերյալ («Տեղեկատվության ազատության/ազատ արտահայտման իրավունքի վերաբերյալ միջազգային փաստաթղթերի և միջազգային լավագույն փորձի ներկայացում») դասընթացն է անցկացվելու Երևանում՝ բոլոր մասնակիցների համար, 2018թ սեպտեմբերի 26-28-ին։ Բոլոր ծախսերը՝ ճանապարհածախս, սնունդ և կեցություն, կհոգան կազմակերպիչները։

Դասընթացները կմեկնարկեն 2018թ սեպտեմբերի 26-ին և կավարտվեն 2018թ նոյեմբերի 21-ին։ Դասընթացների օրերի և ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ընտրված մասնակիցներին։

Դիմելու ընթացակարգը

Դասընթացներին մասնակցելու համար (և հետագայում ենթադրամաշնորհային մրցույթին հայտ ներկայացնելու հնարավորություն ունենալու համար) խնդրում ենք լրացնել կցված Հայտի ձևաթուղթը և այն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2018թ սեպտեմբերի 14-ը, նամակի առարկա տողում նշելով «Դասընթացի հայտ» բառակապակցությունը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *