2011.11.28,

Քննադատ

Facebook՝ Հայաստանի մեդիա օլիգարխը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայկական ցանցային ընթերցողը սոցիալական ցանցերի դարաշրջանում ունի իր յուրահատուկ եւ, ընդհակառակը, շատ ընդհանուր հատկանիշները։

Այսօր յուրահատուկ իրավիճակ է ձեւավորվել. Հայաստանում գերիշխող դեր է ստանում Ֆեյսբուքը, որը ոչ միայն ամենաակտիվ սոցիալական ցանցն է Օդնոկլասնիկներից հետո, այլեւ դառնում է հիմնական մեդիա պլատֆորմը։ Այսօր հայաստանցի ընթերցողը նստած է Ֆեյսբուքում եւ սպասում է, թե ինչ լավ նյութ կտեսնի, որ գնա կարդա։ 

Չբացահայտելով կոնկրետ անուններ՝ բերենք մի քանի հայկական լրատվական կայքերի վիճակագրություն։ Դրանց այցելուների զգալի մասը գալիս է մի տեղից՝ Ֆեյսբուքից։ Ամենահամեստ պատկերը տատանվում է մոտավորապես 20% ցուցանիշի սահմաններում, իսկ ամենաշատը՝ 65%-ի։

Որպեսզի հասկանալի լինի այլ երկների համեմատ տարբերությունը, ասենք, որ նույնիսկ Ֆեյսբուքի գերբնական աճից մամուլը, օրինակ, Եվրոպայում այդ սոցիալական ցանցից ստանում է իր լսարանի 5-15%-ը։

Օրինակ՝ comScore վիճակագրական ընկերության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում Ֆեյսբուքի աճը լսարանի ձեւավորման
գործում եղել է աննախադեպ մեծ, բայց ոչ այնքան, որքան այն կարող է լինել Հայաստանում։[[wysiwyg_imageupload:129:]]

Ինչո՞վ է սա պայմանավորված։ Դժվար է միանշանակ ասել, սակայն մի քանի հանգամանք կա։

Հայաստանում ցանցային մամուլը նոր է ձեւավորվում։ Բացի այդ՝ անընդհատ դիտվում է օնլայն ԶԼՄ-ների քանակի աճ։ Մյուս կողմից՝ ինտերնետից օգտվողների թիվն է անընդհատ եւ արագ աճում։ Նման պայմաններում չի ձեւավորվել մշտական ընթերցող որպես հասարակական շերտ։ Բնականաբար ընթերցողների մեծ մասը չունի նախընտրելի լրատվամիջոց եւ սպասում է, թե ինչ հետաքրքիր բան կհայտնվի Ֆեյսբուքում։

Ցանցում հայոց լեզվի հետ կապված բազմաթիվ խոչընդոտները հանգեցրին նրան, որ մեզ մոտ այդպես էլ չձեւավորվեց սեփական որոնողական համակարգը, իսկ միջազգային համակարգերը այդպես էլ հայերենի լիարժեք հնարավորություններ չտվեցին։ Օրինակ՝ մեծ որոնողական համակարգերը չունեն հայերեն լրահոսում փնտրելու հնարավորություն, խոսքը Google News, Yandex Новости եւ այլ համակարգերի մասին է։ Այդ իսկ պատճառով Հայաստանում նորություններ չեն փնտրում, այլ սպասում են, թե ինչ կհայտնվի Ֆեյսբուքում։

[[wysiwyg_imageupload:130:]]Որպես հետեւանք, իհարկե, մենք ստանում ենք բավական «ծույլ» լսարան, որը գտնվում է Ֆեյսբուքի փոքրաթիվ ակտիվ զանգվածի ազդեցության տակ։ Բայց սա արդեն ուրիշ խոսակցություն է։

Սամվել Մարտիրոսյան

Հ.Գ․ Իհարկե, որպեսզի իսկապես լուրջ հասկացվի հայկական ցանցային լսարանը, պետք են լայնածավալ եւ տարաբնույթ ուսումնասիրություններ։ Քանի դեռ դրանք չկան, փորձեցինք պապական մեթոդներով հասնել պատկերացումների։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *