Թվային միջավայրում պատմությունները կատարելագործելու դասընթաց

Թվային միջավայրում որակյալ պատմություններ ստեղծելու համար ՔՀԿ-ը կարող են մասնակցել առցանց դասընթացի:

Դասընթացին կարող են հայտ ուղարկել ԵՄ արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Նոր հմտություններ ձեռք բերելով ՔՀԿ-ը քաղաքացիական հասարակության հետ աշխատելիս հնարավորինս արդյունավետ օգտագործել թվային միջավայրում արված իրենց պատմությունները:

Մասնակցության համար կազմակերպությունը պետք է հիմնավորի ինչքանով է այդ գործիքն օգտագործում իր նպատակների համար, ինչպես նաև կցի արված աշխատանքների հղումներ [email protected] էլեկտրոնային հասցեին:

Դիմելու վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 17-ն է: Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *