2017.06.06,

Նյուսրում

Հայաստանյան սոցիալական մեդիան թվերով

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հայաստանում Օդնոլկասնիկի սոցիալական ցանցն ամենատարածվածն է, երկրորդ տեղում  Յութուբն է, իսկ հետո՝ Ֆեյսբուքը։ Այս մասին «ԲարՔեմփ Երևան 2017»-ի ժամանակ հայտարարել է «Mail Group» ընկերության միջազգային վաճառքի խմբի ղեկավար Եկատերինա Երոշենկոն։ Նրա խոսքով՝ ընկերության Mail.ru և Վկոնտակտե ռեսուրսները հայաստանյան շուկայում համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերում են:

Ռուսաստանում, ըստ Երոշենկոյի, հակառակն է՝ առաջին տեղում Վկոնտակտե սոցիալական ցանցն է, 2-րդը՝ Օդնոկլասնիկին: Չնայած դրան, ռուսաստանցիները վիդեոներ ավելի շատ դիտում են Օդնոկլոսնիկի միջոցով։

Տվյալները հավաքելու և ներկայացնելու համար Եկատերինա Երոշենկոն օգտվել է ինչպես  Mail-Group-ի ներքին տվյալներից, այնպես էլ similarweb-ի բաց տվյալներից:

Հայաստանում էլեկտրոնային փոստից օգտվողների ամսական թիվը շուրջ 4 միլիոն է (մարդիկ, ովքեր ամսական գոնե մեկ անգամ մուտք են գործում էլեկտրոնային փոստ)։

Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում ինտերնետից օգտվողների մեծամասնությունը տղամարդիկ են։ «Տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը 60/40 է»,- ասել է Եկատերինա Երոշենկոն։

Ըստ «Mail Group»-ի աշխատակցի, Հայաստանում ամենաշատը ինտերնետից օգտվում են 25-30 տարեկանները, հետո՝ 19-24 տարեկանները։ Ինտերնետում ամենաքիչ ժամանակն անցկացնում են մինչև 13 տարեկան երեխաներն ու 41-50 տարեկանները։

Ռուս մասնագետի ներկայացմամբ՝ Հայաստանում համակարգչի միջոցով ինտերնետ օգտագործողների թիվն առայժմ ավելի շատ է, քան՝ բջջայինի: Չնայած դրան, աշխարհում, ինչպես Հայաստանում ինտերնետի օգտագործման միտումը դեպի բջջայինն է։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *