2014.02.03,

Խաչմերուկ

Փորձարկում. փնտրելով «բռնի տեղահանված խավ» արտահայտությունը

Ե՞րբ են բռնի տեղահանվածները լրատվամիջոցների համար դառնում են կարևոր, ե՞րբ ԶԼՄ-ները հետաքրքրություն են ցուցաբերում նրանց նկատմամբ։ Ինտերնյուս Վրաստան կազմակերպությունը 2012 թվականի ապրիլի 25-ին հրապարակել է  հետազոտություն այն մասին, թե ինչպես են վրացական հեռուստաընկերությունները լուսաբանել բռնի տեղահանվածների խնդիրը։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ հեռուստաալիքները, որ հիմնականում լուսաբանում են բռնի տեղահանվածների վերաբնակեցման գործընթացը, կողմնակալ են, ինչը ենթադրում է, որ  հարցի լուսաբանումը կախված է այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ լրատվամիջոցի վերաբերմունքից։  Բռնագաղթվածների խնդիրները հաճախ դիտարկում են այլ հարցերի կոնտեքստում. օրինակ՝ օկուպացված տարածքների սահմանների տեղաշարժը, Աբխազիայում կամ Օսեթիայում Վրաստանի քաղաքացու առևանգում և այլն։ 

Հետազոտության անցկացումից հետո մեկ տարուց ավելի ժամանակ է անցել։ Բայց այս դեպքում երկրում տեղի ունեցած իրադարձությունները ժամանակահատվածից կարևոր են։ 2012 թվականին Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, կառավարությունում այժմ քաղաքական նոր ուժ է, որը խոսքի ազատության և ժողովրդավարության «հավակնություններ» ունի։ Երկիրը նոր նախագահ ունի՝ Գեորգի Մարգվելաշվիլի։ Փոխվել է կառավարման նախագահական մոդելը։  Այժմ փաստացիորեն երկրի առաջին դեմքը համարվում է վարչապետը, որը նախագահի իրավասություններ ունի։ Փոխվել է փախստականների վերաբնակեցման և վերաինտեգրման հարցերով նախարարության անվանումը։ Այժմ այն չեզոք անուն ունի՝ Հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով նախարարություն։ Փոխվել է նաև մեդիա միջավայրը։ 

Իշխանական ԶԼՄ-ները այժմ դարձել են ավելի ընդդիմադիր, և, հակառակը, նախկին իշխանություններին քննադատողները փոխել են իրենց քաղաքականությունը։ Այս ընթացքում բացվեց և փակվեց «9-րդ ալիքը»։ Վրաստանի հանրային հեռարձակողը մինչև օրս հոգաբարձուների նոր խորհուրդ չունի։ Բայց կան նաև լավ նորություններ։ «Իմեդի» հեռուստաընկերությունը վերադարձրել են նախկին սեփականատերերին՝ Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին։ Բացվել են մի քանի նոր հեռուստաընկերություններ, որոնք հեռարձակման լիցենզիա են ստացել, դրանց թվում՝ TV3-ը, «Թաբուլան», «Մաեստրո TV»-ն։

Ես անցած իրադարձությունների էքսկուրս կատարեցի, որպեսզի պարզ դառնա, թե փոփոխությունների բումի ֆոնին ինչ է  փոխվել բռնի տեղահանվածների համար։ Արդյո՞ք «անկողմնակալ դարձած» ու «ազատագրված» ԶԼՄ-ները սկսել են պոստ ֆակտում հետաքրքրվել նրանց խնդիրներով

Վերը նշվածը պարզաբանելու համար մի փոքր փորձարկում եմ առաջարկում։ ԶԼՄ-ների վեբ կայքերի որոնման դաշտում ես գրեցի «բռնի տեղահանված անձ» արտահայտությունը, և ահա թե որն էր արդյունքը վերջին մի քանի ամիսների համար։ Փորձարկումը հետազոտության հավակնություններ չունի, և արդյունքների ընհանրացումը  սխալ կլինի ընհանուր պատկեր ստանալու համար։  Սա ավելի շատ միտումները հասկանալու փորձ է։

Էքպերիմենտի համար ընտրվել են տարբեր տիպի ԶԼՄ-ների կայքեր՝ «Իմեդի», «Ռուստավի 2», «Կավկասիա» հեռուստաալիքներ, «Թաբուլա», «Լիբերալի» ամսագրեր, «Նետգազետի» օնլայն պարբերական (Մաեստրո հեռուստաալիքը չի ընդգրվել փորձարկման մեջ, քանի որ նրանց կայքում արխիվի որոնման գործիք չկա)։ Փորձարկումը ցույց տվեց, որ հեռուստաընկերությունները բռնագաղթվածների խնդիրները մակերեսորեն են լուսաբանում։ Նորությունների տեսանյութերը հիմնականում վերաբերում են նրաց վերաբնակեցմանը, կացարան տրամադրելուն, կամ էլ բռնի տեղահանվածների բողոքի ակցիաներին, որոնք նրանք իրականացնում են տարբեր խնդիրների պատճառով։ «Իմեդի» հեռուստաընկերության տեսնյութեր. «Բռնի տեղահանվածների ցույցը Զուգդիդիում», «Բռնի տեղահանվածները հիվանդանոցի շենքում», «Բռնագաղթվածների համար 16 բնակելի մասնաշենքեր կկառուցվեն»։ 

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունում մոտավորապես նույն հռետորաբանություն է, բայց այստեղ բռնագաղթվածների վերաբերյալ նորությունները համամեատաբար ավելի քիչ են։ Նրանց ուշադրությունն ավելի հաճախ գրավել են հակամարտության գոտում սահմանի անօրինական տեղափոխությունները, Ռուսաստանի հասցեին հնչող «բռնազավթիչ» բառն էլ գերակշռում էր Վրաստանի քաղաքացիների ձերբակալության մասին տեսանյութում։
«Ռուսթավի 2»-ի եթեր դուրս եկած վերնագրերը. «Սողացող օկուպացիան հասավ նաև Գոլետի գյուղ», «Օգնություն տարածքային ամբողջականության համար զոհվածների ընտանիքներին», «Ուսանողների ակցիան բռնազավթիչների դեմ»։  

«Կավկասիա» հեռուստաընկերությանը, որը ի տարբերություն մյուս ալիքների, այլընտրանքային ինֆորմացիա է հաղորդում, բռնագաղթվածների հարցը հիմնականում դիտակում է սոցիալ-տնտեսական խնդիրների տեսանկյունից, հետաքրքրություն է ցուցաբերում նրանց բնակարաններ տրամադրելու խնդրին։
Պետք  նշել, որ հեռուստաընկերությունների կայքերը հաճախ չեն աշխատում, դրանք օգտագործելը դժվար է, կամ էլ արխիվի հասանելիության հետ խնդիրներ կան։ 

Օնյալն պարբերականների դեպքում արդյունքը լրիվ այլ է։ Դրանք, ելնելով ԶԼՄ-ի  այս տեսակի առանձնահատկություններից, վայելում են տարբեր թեմաներով ավելի մանրամասն գրելու «ճոխությունը»։ Ինտերնետ պարբերականները, բացի  նորություններից, նաև ակնարկներ են պատրաստում՝ մարդկային պատմություններ, և իրադարձության մասին պատմում են՝ հենվելով բազմաթիվ աղբյուրների վրա։  «Բռնի տեղահանված անձ» արտահայտութան որոնման արդյունքում «Թաբուլա» պարբերականի կայքում հայտնվում է բաժին, որտեղ հավաքված են այս թեմային վերաբերող նյութերը։ Օրինակ «բռնի տեղահանված անձ» արտահայտության տակ հավաքված են հոդվածներ բռնագաղթվածների՝ շենքեր անօրինական ներխուժումներ մասին, նրանց Մեդվեդևի մեկնաբանությունների մասին և այլն։  «Օկուպացիա» բառը գրելիս միաժամանակ մի քանի բաժիններ են հայտնվում։ «Օկուպացիա» կոչվող մի բաժնում հավաքված են 20 հոդվածներ՝ վերջին չորս ամիսներին գրված, այդ թվում՝ ֆոտոռեպորտաժ հակամարտության գոտուց։ 

Ինչ վերաբերում է «Լիբերալի» պարբերականին, ապա նրանց կայքում կան մի քանի նմանատիպ հոդվածներ՝ բռնագաղթվածների կյանքի, կենցաղի, խնդիրների ու կարիքների մասին՝ «Կյանքը հակամարտության գոտում», «Սա իմ գյուղն է», «Պաստառներով լրագրողները, հիմնը և լքված բռնագաղթվածները»։ «Լիբերալիի» հոդվածներում բռնի տեղահանվածների խնդիրների նկատմամբ  զգայունություն է նկատվում։

Եզրակացություն. իմ իրականացրած փոքրիկ փորձարկումը, կամ էլ թեկուզ՝ փորձարկման փորձը, ցույց տվեց վրացական ԶԼՄ-ների միտումները բռնի տեղահանվածների խնդիրների լուսաբանման հարցում։ Պետք  նշել, որ Ինտերնյուսի հետազոտությունից հետո երկրում շատ բան է փոխվել, բայց ԶԼՄ-ների վերաբերմունքը բռնագաղթվածներին մնացել է նույնը։ Հեռուստատեսությունը նախկինի պես թեմաները հանուն ռեյտինգի է ընտրում. Որպեսզի բռնի տեղահանվածների թեման նրանց տեսադաշտում հայտնվի, այն պիտի առնչություն ունենա բախումների և դժբախտ պատահարների հետ, կամ էլ  դա պետք է անհրաժեշտ լինի ընկերության փիառ քաղաքականության համար։ ԶԼՄ-ներին կրկին չի հետաքրություն տեղի ունեցածի նախապատմությունը։ Ոչ ոք չի քննարկում բռնագաղթվածների՝ որպես սոցիալապես ամենածանր խավերից մեկի վերաինտեգրման, նոր միջավայրին հարմարվելու, ապագայի հեռանկարների թեմաները։ 

Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *