Նյութեր պատրաստելու հնարավորություն լրագրողների համար. Փուլ 2-րդ

08.04.2019, Հայտարարություն

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է մրցույթ փակ հաստատություններում (քրեակատարողական հիմնարկներ, մանկատներ, ծերանոցներ, հատուկ դպրոցներ և այլն) մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննության/հետազոտական նյութերի պատրաստման համար։

Երկու կազմակերպությունները իրականացնում են «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ. դեկտեմբերին։  

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

 Հետաքննության թեմաներ և ակնկալվող արդյունքներ

Լրագրողական հետաքննության թեմաները պետք է վերաբերեն փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում, հոգեկան առողջության կենտրոններում, հիվանդանոցներում, ինչպես նաև բանակում, մանկատներում, ծերանոցներում մարդու իրավունքների խնդիրներին։

Հետաքննության թեմաներից կարող են լինել (ցանկը սահմանափակ չէ)

  1. Մարդու իրավունքների խախտման դեպքերը փակ հաստատություններում

/Ծրագրի թիրախային կառույցներում խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերով հետաքննություններ ու բացահայտումներ/

  1. ՔԿՀ-ներում կանանց մասնագիտական հմտություններ ստանալու իրավունքը,
  2. Ցմահ ազատազրկվածների վաղաժամկետ ազատման խնդիրը,
  3. ՔԿՀ-երում պետության կողմից իրականացվող վերականգնողական քաղաքականության մշակումը և իրականացումը
  4. Խոցելի խմբերի իրավիճակը փակ հաստատություններում /ԼԳԲՏ, հաշմանդամություն ունեցող անձիք, կանայք/
  5. Անձանց հոգեբուժարան տեղափոխելու ընթացակարգերը, կոռուպցիոն ռիսկեր
  6. Հարկադիր աշխատանքային շահագործումը հոգեբուժարաններում
  7. Հոգեբուժարաններում աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակը
  8. Մանկատներից սաների դուրսգրման գործընթացը և հետագա ինտեգրումը հասարակությունում
  9. Որդեգրման գործընթացը ՀՀ-ում (խնամատարություն և խնամակալություն)

Հետաքննական նյութի/ուսումնասիրությունների ձևաչափի (հոդված/հոդվածաշար, տեսա և աուդիոնյութեր/հաղորդումներ և այլն), ծավալի և/կամ տևողության մասով որևէ սահմանափակում չկա։ Այնուամենայնիվ, հայտատուներից պահանջվում է ներկայացնել առաջարկվող թեմայի լուսաբանման համար անհրաժեշտ ձևաչափի, մեթոդների և աշխատանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և հիմնավորումներ։

Հետաքննությունների ակնկալվող արդյունքներն են՝

  • Հանրությանը ներկայացնել փաստերի վրա հիմնված, հավաստի և ճշտված աղբյուրների հղումով, բազմակողմանի քննված հետաքննական նյութեր փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ,
  • բարձրաձայնել, վեր հանել դեռևս բավարար լուսաբանում չստացած խնդիրներ փակ հաստատություններում առկա մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ,
  • նպաստել հանրության ուշադրության բարձրացմանը փակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ,
  • Խթանել հանրային բանավեճեր տվյալ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Ժամկետներ

Հետաքննությունները պետք է անցկացվեն և հրապարակվեն մինչև 2019թ. օգոստոսի 1-ը։ Հայտատուները պետք է ներկայացնեն համաձայնագրեր՝ հավաստելով հետաքննական նյութի հրապարակումը տվյալ ժամանակահատվածում։

Պահանջվող որակավորումներ և փորձ

Հետաքրքրված լրագրողները / կազմակերպությունները պետք է ունենան՝

  • նյութի վերաբերյալ փաստեր հավաքագրելու, հարցազրույցներ իրականացնելու, ինչպես նաև բազմակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն կատարելու կարողություն,
  • նախկինում արված առնվազն երեք աշխատանքի հղումներ, կամ կրկնօրինակը կրիչի վրա,
  • գերազանց հաղորդակցության հմտություններ,
  • համաձայնագիր լրատվամիջոցից, որը կհավաստի հետաքննական նյութի հրապարակումը վերոնշյալ ժամկետներում,
  • առնվազն 3 տարվա փորձը լրագրության ոլորտում, ինչպես նաև հետաքննական լրագրության փորձառությունը կհամարվեն առավելություն:

Պահանջվող փաստաթղթեր, վերջնաժամկետ և գնահատման չափանիշներ

Հետաքրքրված լրագրողները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հայտ, որը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝

Առաջարկ (առավելագույնը 3 էջ)

Առաջարկը պետք է ներառի հայտատուի/կազմակերպության տվյալները, հետաքննության համար առաջարկվող թեման, թեմայի արդիականությունը, ինչպես նաև մանրամասն նկարագրի լրագրողական նյութի համար առաջարկվող հիմնական մեթոդները/մոտեցումները և աշխատանքային պլանը/ժամկետները։ Առաջարկում պետք է ներկայացնել թեմայի ընտրության, առաջարկվող մոտեցումների հիմնավորվածությունն ու դրանց արդյունավետությունը տվյալ թեման լուսաբանելու համար։

Ֆինանսական առաջարկ (բյուջե)

Ֆինանսական առաջարկը պետք է ներառի հետաքննության համար պահանջվող ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ լրագրողի հոնորար, այլ փորձագետների հոնորարներ, ճանապարհածախս, գիշերակաց, նյութերի ձեռքբերում և այլն։

Բյուջեի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 330.000 ՀՀԴ-ն, ներառյալ բոլորհարկերն ու պարտադիր վճարները։ Ֆինանսավորման բյուջեի միջին գումարըկազմում է 200.000 ՀՀԴ։

Տվյալներ նախորդ փորձի վերաբերյալ

Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց և/կամ փորձագետների ինքնակենսագրականները (կազմակերպությունների դեպքում նաև նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների նկարագրությունը), ինչպես նաև հրապարակված նյութ/հոդված մարդու իրավունքների վերաբերյալ՝ ներառյալ աղբյուրը/հղումը և հրապարակման ամսաթիվը։

Ներկայացված հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝

  • տեխնիկական առաջադրանքի հիմնավորվածությունը, ներառյալ թեմայի ու խնդրի արդիականությունը/հիմնավորվածությունը, աշխատանքի ժամկետների իրատեսական լինելը,
  • բյուջեի հիմնավորվածությունը,
  • անհրաժեշտ կարողությունների և փորձի առկայությունը լրագրողական հետաքննությունների ոլորտում։

Հայտերը պետք է պատրաստել հայերենով և ուղարկել [email protected] էլ-փոստին մինչև2019 թ. ապրիլի 17-ը ժամը 18։00-ը՝ նամակի վերնագրում նշելով «Հետաքննականնյութի պատրաստման հայտ. փուլ երկրորդ»։ Վերջնաժամկետից հետո ներկայացվածփաթեթները չեն քննարկվի։

Հանդիպման կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլը հաղթահարածհեղինակները։

Հայտերի ընտրությունը կատարելու է մասնագիտական անկախ ժյուրին։

Ընտրված հայտատուները պետք է ուսումնասիրեն ծրագրի կողմից մշակված լրագրողական ուղեցույցը՝ փակ հաստատություններում աշխատելու, մարդու իրավունքներին առնչվող թեմաները լուսաբանելու վերաբերյալ, առաջնորդվեն այդ ուղեցույցում առկա էթիկական նորմերով։  Ընտրված հայտատուները պետք է բաց լինեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների միջոցով մենթորշիփային/մասնագիտական/խմբագրական խորհրդատվությունների  հնարավորություններից օգտվելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ [email protected]  էլ. հասցեով կամ  +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?