2011.01.31,

Տեսակետ

Չարլզ Լոնսդեյլ. «Խմբագիրների մեծ մասը տղամարդիկ են»

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Կայացավ Նա/Նե լրագրողական երրորդ մրցույթը, որն իրականցվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Ներկայացնում ենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ հարցազրույցը Նա/Նե մրցույթի մասին:

Պարոն Լոնսդեյլ, ինչո՞վ է նշանակալից Նա/Նե լրագրողական մրցույթը

Նա/Նե լրագրողական մրցույթը «Կանայք քաղաքականության մեջ» (Wo/Men in Politics) նախագծի մի մասն էր, որի նպատակն է ընդլայնել քաղաքական կանանց դերը հայաստանյան հասարակության մեջ, խրախուսել ԶԼՄ-ներին, որպեսզի նրանք ավելի լայնորեն ընդգրկեն գենդերային խնդիրներն ու կանանց թեման իրենց նյութերում: Հայտնի է, որ ԶԼՄ-ները կարեւոր դերակատարություն ունեն կարծիք ձեւավորելու հարցում, դրա համար հուսով եմ ԶԼՄ-ների ձեւավորած կարծիքը հետագայում հասարակության կողմից պատասխան կստանա: Ողջունում եմ բոլոր  նրանց, ովքեր արդեն որոշակի նյութեր ունեն կանանց վերաբերող թեմաներով: Հուսով եմ ՝ մեր կողմից մրցանակներ շնորհելու փաստը այլ լրագրողներին նույնպես կխրախուսի այդ թեմաների մասին խոսել:

Նա/Նե լրագրողական մրցույթն արդեն երրորդ անգամ է անցկացվում. նախորդ տարիների համեմատությամբ ի՞նչ տարբերություններ կան այս տարի

Թեեւ ես ժյուրիի անդամ չեմ եղել, չեմ կարդացել եւ ընտրել նյութերը, տպավորությունս այն է, որ դիմողների թիվը մեծացել է, ինչպես նաեւ այն միջոնցերի, որոնցով լրագրողները ներկայացնում են իրենց նյութերը: Միեւնույն ժամանակ դեռ շատ բան կա անելու: Օրինակ՝ գովազդի մասով կարելի է ասել, որ շատ չեն այն գովադները, որոնք կարելի է ինչ-որ ձեւով գենդերային հավասարությունը խթանող կամ հավասարություն ցույց տվող գովազդների շարքը դասել:

Մրցույթից բացի՝ կանանց խնդիրների լուսաբանումը խթանելու ի՞նչ  տարբերակ եք տեսնում

Երեւի թե վերջնական խոսքը խմբագիրներինը եւ լրագրողներինն է, իհարկե նաեւ կանանցը: Նրանք պետք է ուշադրություն գրավեն, պետք է պահանջեն որ իրենց ձայնը լսելի լինի: Նրանք պատասխանատվություն ունեն ստեղծելու այն փոփոխությունների նախապայմանները, որոնք ուզում են տեսնել: Հուսով եմ՝ կլինեն այնպիսի հասարակական- քաղաքական կանանց կերպարներ, որոնք կգրավեն լրագրողներին, վերջիններս էլ կցանկանան գրել այդ կանանց մասին՝ դրանով նաեւ փոխելով տղամարդկանց վերաբերմունքը: Լրագրողները պարտավորություն ունեն նախաձեռնող լինելու եւ լուսաբանելու կանանց թեման:

Հատկապես երբ լրագրողների մեծ մասը կանայք են…

Այո, բայց խմբագիրների մեծ մասը տղամարդիկ են (ժպտում է)…

Լուսանկարը՝ youth.am կայքի
Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի   


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *