«Մարդու իրավունքները և լրագրությունը» թեմայով դասընթաց

25.04.2019, Հայտարարություն

«Հոդված 3» ակումբը հրավիրում է լրագրող ուսանողներին մասնակցելու «Մարդու իրավունքները և լրագրությունը» թեմայով երկօրյա դասըթնացին։ Դասընթացը նպատակ ունի երիտասարդ լրագրողների շրջանում բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը, զարգացնել մարդու իրավունքների թեմաներով լուսաբանման հմտությունները և խթանել պրոֆեսիոնալ լրագրությունը։

Դասընթացին կարող են դիմել տարբեր համալսարանների Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ։ Մասնակցության համար խնդրում ենք լրացնել ընդունելության հարցաշարը այս հղումով՝ մինչև մայիսի 1-ը։

Դասընթացը տեղի է ունենալու մայիսի 4-ին և 5-ին, ժամը 12։00-18։00-ին «Հոդված 3» ակումբում, հասցե՝ Թումանյան 26 Ա։
 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?