2011.09.27,

Քննադատ

Շամշյանի ֆենոմենը

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Երեկ դիտում էի «Արմենիա TV»-ի լուրերը: Սեպտեմբերի 23-ին Երեւանում ավազակախմբի բացահայտման մասին շարունակվող պատմությունը բացելիս՝ հաղորդավարուհին նախ ներկայացրեց լուրը ըստ Գագիկ Շամշյանի. ֆոտոլրագրողը տեղեկացնում է, որ խմբի անդամները, պարկերը գլխներին, դատարան են բերվել, նրանց երկու ամսով կալանավորել են: Հետո հեռարձակվեց Ոստիկանության տրամադրած տեսանյութը, (տես ներքեւում) որտեղ Շամշյանի ասածներն էին վիդեոկադրերով ու բավականին տպավորիչ: Ինչու՞ հիշեցին Շամշյանին, մնաց հարցական:


Ընդհանրապես հեռուստալուրերում այդքան հաճախ նույն անունը լսելիս ակամա մտածում ես՝ լավ, տեսնես ինչու՞ են էլ հեռուստաընկերությունները լրագրողներ, խմբագրություն պահում: Եթե ալիքին հետաքրքիր են Շամշյանի նկարած կադրերը ավտովթարների մասին, ինչու՞ նրանք իրենց սեփական թղթակիցներին չեն լծում այդ գործին, չեն պահանջում նրանցից ավելի օպերատիվ և էֆեկտիվ աշխատել:

Երկու հեռուստաալիքի լուրերի թողարկումներում, ինտերնետում եւ տպագիր մամուլում Գագիկ Շամշյանի լուսանկարները, տեսանյութերը մեկ-մեկ էլ հոդվածներն են: Դրանք հիմնականում ավտովթարների մասին են: Բայց ընդհանուր միտումն այն է, որ անարադարության հանդիպելիս մարդիկ փնտրում են Շամշյանի հեռախոսահամարը: Ամենաթարմ օրինակը դպրոցներից մեկում երեխաների մազերը խուզելու պատմությունն է, որը նկարահանել էր հենց Գագիկ Շամշյանը: Հատկանշական է, որ անարդարության հանդիպած ծնողը չի դիմել նույն հեռուստաընկերություններին կամ ցանցային լրատվամիջոցներից մեկին, որով տարածվում են Գագիկ Շամշյանի նյութերը: Դիմել է հենց իրեն՝ Շամշյանին: Ստացվում է՝ ավելի շատ վստահում են անհատ, ճանաչված լրագրողին, քան լրատվամիջոցին:

Վերջին ամսվա ընթացքում հինգ ծանոթ-բարեկամ-հարեւան է դիմել ինձ՝ Գագիկ Շամշյանի հեռախոսահամարը տրամադրելու խնդրանքով: Հեռուստաեթերի, ցանցային եւ տպագիր մեդիայի ամենահայտնի դեմքերից մեկը  պահանջարկ է վայելում: Մի անգամ գրել եմ տպավորությանս մասին, որ Գագիկ Շամշյանը Հայաստանում ամենաճանաչված լրագրողն է:

Շամշյանի ֆենոմենի հետ կապված առայժմ երկու եզրակացություն ունեմ

1. Մարդկանց հետաքրքիր է Գագիկ Շամշյանի  հիմնական թեման՝ ավտովթարները, ինչը բնական է:
2. Գագիկ Շամշյանը ավելի ու ավելի շատ է հիշեցնում Համլետ Ղուշչյանին եւ իր հայտնի հաղորդումը, երբ ամեն մի կենցաղային խնդրով զանգում էին եթեր եւ լուծում ակնկալում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *