Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները

29.01.2019, Հայտարարություն

Փետրվարի 5-7-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) և  Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա «Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները» թեմայով դասընթաց լրագրողների համար (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ, ՄՆԿ գրասենյակ)։

Դասընթացը կվարի Conflict Intelligence Team հետաքննական խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը Ռուսաստանից։

Դասընթացի ծրագիրը մշակվել է Bellingcat-ի հետ համատեղ։ Մասնակիցները կծանոթանան CIT-ի կատարած հետաքննությունների օրինակներին, կսովորեն սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների ճշգրտման մեթոդները, կիմանան ինչպես ֆեյսբուքում ընդլայնված որոնում անել, ճշտել ֆոտոների և տեսանյութերի ներբեռնման մասին տվյալները, օգտվել տվյալների բաց բազաներից, փնտրել տեղեկություններ աշխարհագրական տեղանքի, փոխադրամիջոցների, մարդկանց, կազմակերպությունների մասին և կսովորեն գործնականում կիրառել ներկայացված գործիքները։

Դասընթացի նախնական օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ՝ [email protected] էլ․ հասցեին, համառոտ նկարագրելով, թե ինչու եք ուզում մասնակցել դասընթացին և ինչպես եք մտադիր կիրառել ստացած գիտելիքը։

Դիմելու վերջնաժամկետը 2019թ-ի փետրվարի 1-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին [email protected] կամ Գայանե Միրզոյանին [email protected]  էլ.փոստի հասցեներով կամ 010 583620 (131) հեռախոսահամարով։​

Դասընթացը կազմակերպվում է «Հանրային լրագրության ակումբի» ՀԿ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի շրջանակներում:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?