Դասընթաց բնապահպանական խնդիրներով հետաքրքրված լրագրողների համար

29.05.2019, Հայտարարություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Բնապահպանական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկման բարձրացման միջոցով համաշխարհային բնապահպանական օգուտների ստեղծում» (“Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders”) նախագծի շրջանակներում հայտարարվում է 3-օրյա դասընթաց լրագրողների համար, որոնք հետաքրքրված են բնապահպանական թեմաներ լուսաբանելով:

Դասընթացի նպատակն է խորացնել լրագրողների գիտելիքները բնապահպանական խնդիրների վերաբերյալ և ծանոթացնել դրանց լուսաբանման առանձնահատկություններին և նորարարական մոտեցումներին՝ տվյալների և մուլտիմեդիա գործիքների դարաշրջանում:

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտ և ուղարկել  [email protected] հասցեով:

Դասընթացը տեղի կունենա հունիսի 7-9-ը արտագնա (Երևանից դուրս):  

Տեղերը սահմանափակ են: Ընտրված մասնակիցներին կուղարկվի  օրակարգը և լրացուցիչ տեղեկություններ դասընթացի վերաբերյալ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կներկայացվի նաև «Ուղեցույց բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների համար»  ձեռնարկը, որն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ շրջակա միջավայրի պահպանության համակարգի, հիմնական խնդիրների մասին, ինչպես նաև գործնական խորհուրդներ լրագրողների համար՝ շրջակա միջավայրի խնդիրները լուսաբանելու վերաբերյալ:

Հարցերի դեպքում գրել [email protected] հասցեով կամ զանգահարել (+374 93)  55-66-59 հեռախոսահամարով: