Բնապահպանական լրագրության դասընթաց դասախոսների համար

11.06.2019, Հայտարարություն

Լրագրության ֆակուլտետների և բաժինների դասախոսները հունիսի 15-16-ը հնարավորություն ունեն մասնակցել «Բնապահպանական լրագրության դասավանդումը բուհերում» թեմայով վերապատրաստման դասընթացին՝  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Բնապահպանական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկման բարձրացման միջոցով համաշխարհային բնապահպանական օգուտների ստեղծում» նախագծի շրջանակներում: Դասընթացի նպատակն է օգնել դասախոսներին կիրառել նոր մեթոդներ և ձևաչափեր «Բնապահպանական լրագրություն» առարկայի դասավանդման համար և զարգացնել տվյալների շտեմարանների և մուլտիմեդիա գործիքների հետ աշխատելու հմտությունները։

«Բնապահպանական լրագրությունը» կրթական ծրագրերում կարելի է ընդգրկել որպես առանձին դասընթաց կամ շրջակա միջավայրի վերաբերյալ թեմաները ներառել լրագրողական տարբեր առարկաների դասավանդման մեջ։

Դասընթացի ընթացքում դասախոսները՝

  • կծանոթանան բնապահպանական լրագրության դասընթացի առարկայական ծրագրին և մասնագետների հետ կքննարկեն դրա դասավանդման նոր ձևաչափերը ու մեթոդաբանությունը,
  • կզարգացնեն բնապահպանական տվյալների բաց և մատչելի շտեմարանների հետ աշխատելու գործնական հմտություններ,
  • ձեռք կբերեն շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների վիզուալացման տարբեր գործիքներով աշխատելու հմտություններ,  

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ գրանցվել՝ [email protected] հասցեով տեղեկացնելով մասնակցության ցանկության մասին:

Դասընթացը տեղի կունենա հունիսի 15-16-ը Երևանում: 

Գրանցված մասնակիցներին  կտրամադրվի օրակարգը և լրացուցիչ տեղեկություններ դասընթացի վերաբերյալ։

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կներկայացվի նաև «Ուղեցույց բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների համար»  ձեռնարկը, որն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ շրջակա միջավայրի պահպանության համակարգի, հիմնական խնդիրների մասին, ինչպես նաև գործնական խորհուրդներ լրագրողների համար՝ շրջակա միջավայրի խնդիրները լուսաբանելու վերաբերյալ: Այն կարելի է օգտագործվել որպես «Բնապահպանական լրագրություն» առարկայի դասավանդման ուսումնական ձեռնարկ։  

Հարցերի դեպքում գրել [email protected] հասցեով կամ զանգահարել  (+374 93)  55-66-59 հեռախոսահամարով: 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?