2012.04.14,

Քննադատ

Փորձենք «կրեատիվ» լինել

Ստեղծել նոր կայք, որը կաշխատի on-line ռեժիմով, պետք էր վաղուց՝ 4-5 տարի առաջ: Պարզապես ես, որպես «թղթային» մշակույթի ներկայացուցիչ, ճիշտ չէի գնահատել on-line լրատվամիջոցների զարգացամն տեմպերը եւ շարունակում էի որոշակի հույսեր կապել Գուտենբերգի մամլիչի հետ: Զուտ ձեւական առումով «Առավոտը» ինտերնետում կար, բայց մենք այնտեղ պարզապես տեղադրում էինք թերթի նախորդ համարը:

 Մոտ մի տարի առաջ ես վերջնականապես «հեղափոխվեցի» եւ որոշում ընդունեցի մտնել  ինտերնետային ԶԼՄ-ների բավականին «մարդաշատ» շուկան՝ պահպանելով նաեւ «Առավոտի» թղթային տարբերակը, որն այսօր էլ ունի իր ընթերցողը եւ գովազդատուն: Արդյունքում անցած տարվա նոյեմբերից on-line գործող, այսինքն` մշտապես թարմացվող aravot.am նոր կայքն այսօր օրական ունի 12-14 հազար դիտող, circle.am-ի դասակարգմամբ զբաղեցնում է 13-14-րդ տեղը՝ չնայած խոսակցություններ կան, թե այդ դասակարգումն այնքան էլ հավաստի չի:

Aravot.am-ում շատացել է նաեւ գովազդը, որը, սակայն, իր ծավալով եւ գնով առայժմ զիջում է մեր թերթում տեղադրվող գովազդին:

Aravot.am-ը, ինչպես եւ, կարծում եմ, հայաստանյան մյուս կայքերը, առայժմ հեռու է իսկական «կոնվերգենտ»` ավանդական տարբեր մեդիաները սինթեզող լրատվամիջոց լինելուց: Պատճառները բազմապիսի են՝ նյութական, տեխնիկական, կազմակեչպչական, ստեղծագործական: Կանգ առնեմ միայն վերջինի վրա:

Ինձ թվում է՝ մենք պետք է փոխենք թե՛ նյութերի եւ թե՛ համապատասխանաբար խմբագրությունների կառուցվածքը: Ես այն պատկերացնում եմ որպես ծառ, որտեղ մեկ պատմություն անընդհատ տալիս է իր «ճյուղավորումները»՝ տեքստերի, լուսանկարների, աուդիոյի եւ վիդեոյի տեսքով: Ընդ որում՝ ցանկացած «ճյուղ» պետք է զբաղեցնի կես էջից ոչ ավելի եւ իր մեջ պարունակի մնացած «ճյուղերի» հղումները:

 Դրանց թվում պետք է ավելի շատ լինեն փորձագետների կամ ընդհանարպես հայտնի մարդկանց մեկնաբանությունները, գնահատականները: Այս առումով ես շատ եմ հավանում ռուսական snob.ru կայքը: Ճիշտ է՝ դրա վրա Միխայիլ Պրոխորովը միլիոններ է ծախսել, իսկ մենք այդ միլիոնները չունենք, բայց լրատվական կայքերի զարգամացման ուղղություններից մեկը կարծում եմ՝ դա է:

Մի խոսքով՝ մենք պետք է ավելի «կրեատիվ» լինենք on-line լրատվամիջոցներում. առայժմ մենք օգտագործում ենք դրանց հնարավորությունների ընդամենը 5-10 տոկոսը:

Ասուլիսի կամ միջոցառման գնալը եւ դրանից օպերատիվ կերպով 3-4 նյութ սարքելը «կրեատիվության» ամենաբարձր դրսեւորումը չէ:

Արամ Աբրահամյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *