Մարդու իրավունքների թեմայով լրագրողական մրցույթ

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․ դեկտեմբերին։  

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ և կիսափակ հաստատություններում (ձերբակալված անձանց պահելու վայրեր, կալանավայրեր, հոգեբուժական հաստատություններ, մանկատներ, հատուկ  խնամքի կենտրոններ) մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Ծրագրի խնդիրներն են․

  • Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտությունները,
  • Բարելավել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։

Ծրագրի շրջանակներում ՀԼԱ-ն հայտարարում է Հայաստանի փակ և կիսափակ կառույցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման մրցույթ։

Մրցույթի հիմնական խնդիրներն են․

  • Հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրներին,
  • Նպաստել փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների լուսաբանմանը և հրապարակվող նյութերի որակի բարելավմանը։

Համապատասխանության չափանիշներ

Լրագրողական պատմությունները պետք է վերաբերեն Հայաստանի փակ և կիսափակ կառույցներում մարդու իրավունքների խնդիրներին։ Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով․ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2017 թ․ նոյեմբերի 1-ից 2018 թ․ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր  լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ: Մրցույթին ներկայացված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Գնահատման չափանիշներ

  • Լրագրողական նյութի առնչությունը փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների թեմային,
  • Փակ և կիսափակ հաստատություններում կոնկրետ խնդիրների հասցեագրումը,
  • Լրագրողական նյութի որակը և խորությունը, ներառյալ լուսաբանվող խնդրի մասով օբյեկտիվությունը, վերլուծությունը և էթիկայի կանոնների պահպանումը,
  • Ստեղծարար և նորարար մոտեցումը և ոճը։

Ցանկալի է, որպեսզի մրցույթի թեմայի շրջանակներում ներկայացվող աշխատանքներում վերհանվեն գենդերային տեսանկյունը և խոցելի խմբերի կարիքները։

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

  1. Լավագույն հետաքննական նյութ,
  2. Լավագույն ակնարկ / մարդկային պատմություն,
  3. Լավագույն ռեպորտաժ,
  4. Լավագույն բլոգային գրառում,
  5. Լավագույն գրաֆիկական պատում / ծաղրանկար

Մրցանակաբաշխություն

Հաղթողների համար նախատեսվում են ինչպես խոշոր դրամական, այնպես էլ ոչ դրամական մրցանակներ ու հավաստագրեր։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2018 թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը:

Պահանջվող փաստաթղթեր և հայտերի ներկայացման վերջնաժամկետ

Հետաքրքրված լրագրողներն իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հետևյալ օնլայն հայտադիմումը մինչև 2018 թ․նոյեմբերի 5-ը։

Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում տպագրված հոդվածի, հեռարձակված տեսանյութի հղումը՝ հեռուստաալիքի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL): Հրապարակումների շարքի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել բոլոր նյութերի հղումներն ըստ հերթականության։

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀԼԱ հաղորդակցության մասնագետ Աղավնի Հարությունյանի հետ [email protected] էլ-փոստով։

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *