Մուլտիմեդիա լրագրողների ամանորյա նվերների ցուցակը

28.12.2012, Մեդիագլոբ

Տեխնոլոգիայի զարգացումը լրագրողներին առաջարկում է այնպիսի միջոցներ եւ հնարավորություններ, որոնք արագացնում են նրանց աշխատանքը եւ հեշտացնում նորությունների հավաքագրումն ու տարածումը: Սակայն այդ բոլոր գործիքներից որո՞նք են անհրաժեշտ մուլտիմեդիա լրագրողին։ Այս հարցի մասին խորհելու ճիշտ պահն է, քանի որ տոներն են մոտենում: Այդպիսով՝ եթե ձեր ընտանիքի անդամները, ընկերները կամ անգամ խելամիտ տնօրենը, ձեզ հարցնեն, թե ինչ նվեր եք ուզում տոներին ստանալ, ապա դուք արդեն կունենաք հարցի պատրաստի պատասխանը:

Նվերներ տալու եւ ստանալու տրամադրության ներքո, մուլտիմեդիայի երեք առաջատար լրագրողներից եւ մուլտիմեդիա լրատվություն դասախոս գործընկերոջս խնդրեցի կազմել «մուլտիմեդիա լրագրողների ամանորյա նվերների» ցուցակ: Նրանց անկեղծ եւ սուբյեկտիվ առաջարկությունները տատանվում էին համակարգչային տարբեր սարքավորումների եւ զանազան լրացուցիչ պարագաների միջեւ: Հատկանշելի է, որ դրանց գները տարբերվում են (ամենաթանկարժեքից սկսած, բավականին մատչելի գին ունեցող ապրանքներով վերջացրած): Ցուցակы կազմող մասնագետները «Սեւ ուրբաթ» կոչվող (Black Friday) շուկայից առաջարկում էին ձեռք բերել նույն սարքավորումներն ավելի հարմար եւ զեղչված գնով:

Սարքավորումներ

Խելախոսներ (Smartphone)
Մուլտիմեդիա լրագրողների համար խելախոսները, ունենալով նկարելու, վիդեո նկարահանումներ անելու հնարավորություն, ինտերնետի անլար միացում (wireless access), ինչպես նաեւ հեռախոսային ծրագրային ապահովման հավելվածներ (apps) լրագրողների համար դառնում են շվեյցարական բանակային դանակին համազոր գործիք: Փուլիցերյան մրցանակակիր, լրագրող Սառա Գանիմը, ով վերջերս որպես մեկնաբան միացավ CNN - ին, ասում է. «Իմ խելախոսը համարում եմ լրատվության սենյակ, քանի որ իրապես կարեւոր է, թե օրվա նորությունները ինչ միջոցներով եմ հավաքագրում։ Իմ հեռախոսով կարող եմ նկարահանել, խմբագրել եւ տարածել տեսանյութեր կամ նկարներ տարբեր կայքերում: Ինչպես նաեւ հնարավորություն ունեմ տեղում նկար տեղադրելու: Անգամ պատահել է, որ մարդիկ մամլո ասուլիսների ժամանակ tweet-ների միջոցով ինձ հարցեր են ուղղել, ակնկալելով իմ պատասխանը»:

Գնորդներն ունեն ընտրության բազմակի տարբերակներ. անլար սարքավորումներ արտադրողները խիստ մրցակցության մեջ են`առաջարկելով գործածված պայմանագրերի փոխարեն նորաոճ մոդելների համար բավականին լավ գործարքներ: Գանիմը  iPhone 5-ի մասին  նշում է. «Ունեցել եմ մի քանի տեսակ, սակայն ոչ մեկը iPhone 5-ի պես արագ եւ որակյալ չէր»: Գինը 16 գիգաբայթ տարողություն ունեցող մոդելի համար (առանց սպասարկման վարձի) 649 ԱՄՆ դոլար է: Իսկ եթե անլար ինտերնետ ունեք, ապա գինը մինչեւ 199 ԱՄՆ դոլար նվազելու հնարավորություն ունի: Անդրոիդ Սամսունգ Գալաքսի S3-ը համարվում է հաջորդ լավագույն թեկնածուն, որն iPhone-ի համեմատ ավելի մեծ էկրան ունի: Գինը սկսվում է 600 ԱՄՆ դոլարից: Իսկ ծառայողական պայմանագրրի դեպքում՝ նախնական գնին ավելանում է առավելագույնը 100 ԱՄՆ դոլլար:

Համակարգիչ
Նակա Նաթանիելը մուլտիմեդիա լրագրող է: Նա Նյու Յորք Թայմզի մամուլի տեսաբան Նիկոլաս Կրիստոֆի հետ ճամփորդել է աշխարհի ամենաթեժ վայրերում: Նական վերջերս թարմացրեց իր սարքավորումները: Նրա ընտրությունը հետեւյալն էր. 33 սմ-անոց ցանցաթաղանթային բարակությամբ MacBook Pro-ն: Լուսավոր է, արագ եւ իդեալական է խմբագրում եւ տեղադրում տեսանյութերն ու նկարները: Գինը` 1.700 ԱՄՆ դոլար: Սակայն Մակերը միակ տարբերակը չեն: Ավելի էժան տարբերակ է համարվում Windows-ի առաջարկած անհատական համակարգիչները:


Թվային տեսախցիկ
Մուլտիմեդիայի ավելի հետեւողական լրագրողները նախընտրում են ամբողջական հնարավորություններ ունեցող (full-featured) թվային մեկ տեսապակիով Ռեֆլեքս տեսախցիկ (Digital Single Lens Reflex camera), որպեսզի բարձրորակ նկարներ եւ տեսանյութեր նկարելու հնարավորություն ունենան:

Նիկոն D5100-ն իր փոփոխվող տեսապակիով (variable zoon lens) լավ տարբերակ է համարվում: Գինը`$550: Սակայն Քասեյ Ֆրեշեթը, ով Հարավային Ֆլորիդայի համալսարանում մուլտիմեդիա լրագրողություն է դասավանդում, նախընտրում է Canon EOS Rebel T3i 18 MP CMOS-ի տարրական աստիճանը: Գինը` $600 միայն սարքի համար, եւ մեկ տեսապակի 18մմ-55մմ չափսով: (18mm-55mm zoom lens)

Տեսախցիկ
DSLR-ը կարող է զանազան հանգամանքներում փոխարինող համարվել, սակայն տեսախցիկներն ավելի ցանկալի են համարվում անդադար վազքի եւ շարժման մեջ նկարահանելու պարագայում, մասնավորապես երբ բավականին կարեւորվում է շարժունակ լինելն ու անընդմեջ ֆոկուսն ու տեսադաշտը փոփոխելը արագ շարժման մեջ գտնվելու դեպքում: Կարելի է փորձել Canon VIXIA HF-ը, գինը՝ $ 1,100 մասին կամ Sony HDR CX160-ը, գինը՝ $ 319:

Շարժական թվային ձայնագրիչ
Խելախոսները եւ թվային տեսախցիկները նաեւ ձայնագրում են, սակայն բարձրորակ թվային ձայնագրիչ ունենալը պարտադիր պայման է մուլտիմեդիա լրագրողի համար, քանի որ պետք է գրանցել հարցազրույցները, ենթաձայնագրությունը, տեղային ձայներն ու աղմուկները. այսպես է նշում Ֆրեշետը: Նա նախապատվությունը տալիս է Zoom H4N, որն ունի միացված միկրոֆոններ եւ հավելվող 3 արտաքին միկրոֆոններ: Այս սարքով հնարավոր է միաժամանակ մեկը մյուսից անկախ 4 նյութ ձայնագրել: Գինը` $250:


iPad
iPad գործածող մուլտիմեդիա լրագրողը, որը հարցազրույց է վարում, շահում է սարքի բազմակողմանիությունից, ինչպես նաեւ փոքր չափսից: Կարելի է  անգամ Թայմզի հրապարակից միանալ Եգիպտոսի Թահրիրի հրապարակ եւ  հարցազրույցներ վարել: iPhone-ի երկրպագու Գանիմի համար iPad-ը միակ փոխարինելի սարքն է: Գուգլի Android-ը եւ Windows-ի նոր Surface տաբլետները առաջարկում են տեսահոլովակի նկարահանման սարքավորում, ինչպես նաեւ USB-ով առավել որակյալ միացում: Սակայն, ինչպես նշում է Նյու Յորք Թայմսի տեխնիկայի գուրու ամենագետ Դեյվիդ Փոգը, վերը նշվածները դեռ ցավալիորեն անկարող են iPad տաբլետների 275. 000 տեսակի ծրագրային ապահովման հավելվածների հետ մրցել: Գինը` $399 16 գիգաբայթ տարողությունով սարքի համար:

Հեռակառավարվող տեսախցիկ-ուղղաթիռ
Առկա է մեկ տոկոսի համար, բայց Մարկ Բրիգզը՝ KING5 հեռուստաալիքի մեդիա տնօրենը, ընտրում է HexaKopter XL-ը՝ կահավորված 8000$ արժողությամբ ռադիոյով եւ GPS-ով աշխատեցվողը, որը հագեցված է Go Pro Hero 3 տեսախցիկով, որի գինն է $300: Սարքը մինչեւ 500 մետր բարձրության կարող է թռչել 22 րոպե տեւողությամբ (դեմո): «Հիանալի կլիներ, այս սարքից օգտվել եւ երկինք բարձրացնել բողոքի ցույցերի, զորահանդեսների, խոշոր մարզական իրադարձությունների եւ այլն»,- ասում է նա: «Լրագրությունն ընդհանրապես հասանելիության մասին է եւ այս սարքը մեզ առաջարկում է այնպիսի հասանելիություն, որը երբեք չենք ունեցել»։


Աքսեսուարներ

Ականջակալ
Անհրաժեշտ է ձայնագրությունը լսել ընթացքում՝ լավ որակ ապահովելու համար: Օգտագործեք Սոնի MDR-7506, որը ականջին հնարավորինս մոտ ամրացվող ձեւավորում ունի, ինչը հեշտացնում է ձայնի որակին հետեւելը: Գինը` $100.

Եռոտանի(Tripod)
Պիտանի եւ արդյունավետ տեսանյութ նկարելու համար անհրաժեշտ են ամուր ձեռքեր, մասնավորապես հարցազրույցներ նկարահանելու ժամանակ: Օգտվեք եռոտանի հենարանից, որը ապահովում է ձեր տեսախցիկով անշարժ նյութերի նկարահանումը: Փնտրեք Manfrotto 055XPROB Tripod, որի գինն է $115, կամ Canon Deluxe Tripod 300 Tripod: Գինը` $40:

Միոտանի (Monopod)
Ֆրեշետն ասում է. ««Եռոտանին օգտակար է, սակայն չափազանց ծանր: Մոնոփոդը լավագույն փոխարինողն է, այն հեռադիտակային է եւ կարելի է կիրառել տարբեր դիրքերով. ամրացնել հատակին, պահել գլխավերեւում եւ անհրաժեշտ ցանկացած այլ դիրքում:» Նա խորհուրդ է տալիս ամենամատչելին եւ որակյալը. Manfrotto 679B 3 Section Monopod with Head, որի գինն է $60:

Շոթգան միկրոֆոններ (Shotgun microphone)
Տեսախցիկների ներսից ամրացված միկրոֆոնները սովորաբար որակյալ չեն՝ ձայնի բարձր որակն արձանագրելու համար: Մուլտիմեդիա լրագրողներն այս հարցը լուծում են շոթգան միկրոֆոններ կցելով տեսախցիկներին: Նաթանիելը եւ Ֆրեշետը առաջարկում են Rode VideoMic մինի շոթգանը, որի գինն է $149:

Լարային եւ անլար միկրոֆոններ
Լավալիեր միկրոֆոնները՝ ներդրված լինելով կտորի կամ շորի մեջ, լավագույն սարքավորումն են համարվում հարցազրույցների բարձորակ ձայնը գրանցելու համար: Դրանք կցվում են ձեր ձայնագրիչին կամ տեսախցիկին, «մատչելի են, լավ ձեւավորում եւ ձայնային բարձր որակ ունեն»,- ասում է Ֆրեշետը: Նա նախընտրում է Giant Squid Mono Omni Lav-ը, որի գինն է $40: Անլար բարձրախոսները խոսողին տեղաշարժվելու հնարավորություն են եւ դրանով իսկ ապահովում են բարձրորակ ձայն: Նակա Նատանիելի նախասիրությունը Sennheiser EW 100-ENG G2-ն է: Սակայն այն վաճառվում է բավականին բարձր գնով`$779:

Լույսեր
Լուսավորումը կարեւոր բաղադրիչ է որակյալ տեսանյութ ստանալու համար, մասնավորապես հարցազրույցների պարագայում: Սակայն դա չի նշանակում, որ պետք է մեծ ջանքեր ներդնել եւ բազմազան սարքավորումներից օգտվել: Լեդ (LED) լույսերը բավականին պայծառ են, դրանց համար նվազագույն հոսանքի ուժ է պետք, չեն տաքանում եւ մատչելի են: Մշուշվող (Dimmable) 160 LED տեսախցիկների լույսերը հեշտությամբ են հարմարեցվում, կարելի է կայուն կամ մշուշոտ լուսավորություն ստանալ: Գինը` $40:

Ուսապարկ
Մուլտիմեդիա լրագրողին անհրաժեշտ է ուսապարկ` բոլոր այս սարքավորումները տեղաշարժելու համար: Lowe Photo ուսապարկը բավականին մեծ եւ ամուր է՝ DSLR տեսախցիկ, տեսապակիներ, աքսեսուարներ, անգամ լափթոփ եւ եռոտանի տեղավորելու համար: Գինը`$150:

Պահեստավորում
Հրաշալի պատկերներ եւ տեսանյութեր նկարելը ոչինչ չարժե, եթե ձեր սարքի հիշողության տարողությունը փոքր է դրանք պահելու համար: Վերջերս Նատանիելը 8 գիգաբարյթ տարողությամբ SD քարտը փոխարինեց 32 եւ 64 գիգաբայթ տարողությամբ տարբերակի հետ: Գինը` $20-$75: Ավելի մեծ քանակությամբ արխիվ ունենալու պարագայում՝ նրա հույսն իր 2 թերաբայթ տարողությամբ շարժական հարդ դրայվն է (Passport portable hard drives) Mac եւ PC համակարգիչների համար: Գինը` $140:

USB 3.0 քարտ ռիդըր (card reader)
Եթե ձեր համակարգիչը քարտ ռիդըրի չի միացվում, ապա ձեզ անհրաժեշտ է լինելու բոլոր նկարները մեդիա քարտից արտատպել ու տեղախոխել համակարգիչ՝ խմբագրելու եւ տարածելու համար: Սա աշխատում է ձեր համակարգչի վրա USB port-ի միջոցով: Մարտկոցներ անհրաժեշտ չեն: 3.0 տեսակը ապահովում է ամենաարագ տեղափոխումը: Գինը` $16:

Մարտկոցներ
Ավելի դաժան դեպք գոյություն չունի, քան նկարահանման ամենաթեժ պահին մարտկոցների լիցքաթափումը: Բազմաթիվ մարտկոցներ ունեցեք ձեզ հետ, ինչպես նաեւ մարտկոցները վերալիցքավորող սարք:

Չօգտագործված DVD-ներ (10 ԱՄՆ դոլար 25 տուփի համար) եւ մեկ վերալիցքավորող սարք (10 ԱՄՆ դոլարից պակաս) բավարար են ապահովված լինելու համար: Խորհուրդ է տրվում Pivot Power-Articulated Power Strip: Գինը` $30:

Բոլոր մուլտիմեդիա լրագրողներին ցանկանում եմ ուրախալի նվերներով տոներ: Սակայն հիշեք, որ սարքավորումներն, իհարկե, առաջնային են եւ հաճելի, բայց ոչինչ չի կարող փոխարինել լրագրողի գրելու ունակությունը, հետաքրքրասիրությունն ու համառությունը:

«Ի վերջո, ոչ մի սարքավորում չի կարող ձեզ նյութ կազմել սովորեցնել,- ասում է Գանիմը, - Սարքերն ընդամենը օգնում են ավելի լավ եւ արդյունավետ աշխատել: Իսկ ամենակարեւոր սարքը ձեր միտքն է»։

Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում:

Հեղինակ՝ Չիփ Սքանլան
Թարգմանությունը՝ Արփինե Զարգարյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?