2012.06.04,

Քննադատ

Թեմատիկ օրվա հեռուստամղձավանջը

Հեռուստալրատվամիջոցները կարծես անհամբերությամբ են սպասում թեմատիկ օրերին՝ հունվարի 1, հունվարի 5, մարտի 8, ապրիլի 7, ապրիլի 24, մայիսի 1, մայիսի 9, մայիսի 28, հունիսի 1 եւ այլն: Սրանք կարծես այն օրերն են, որոնք հեռուստալրատվամիջոցներին պարտավորեցնում են թեմայից չշեղվել եւ այլ բաներից չխոսել: Թեմատիկ օրը հեռուստալրատվամիջոցներին պետք է, որպեսզի բոլորին հավասարեցնեն այդ օրվա մեջ, որպեսզի մուրացկանը կամ լեյկոզից բուժվելու գումար չունեցող երեխան՝ տվյալ օրվա տոնականությունն ուսերին վերցրած, հեռուստալրատվամիջոցին չխանգարեն վայելել կանանց կամ հաղթանակի օրվա մի շնչում արվող լրատվությունը: Քիչ հետո կպարզվի, թե այդ ինչ մեկ շունչ է:

Թեմատիկ օրը մեկ օրով «ի պաշտոնե» սպանում է երկրի առջեւ ծառացած խնդիրները. մնացած օրերին խնդիրներին չանդրադառնալը սոսկ հեռուստաինքնագործունեություն է՝ կուզեն կանդրադառնան, կուզեն չեն անդրադառնա: Թեմատիկ օրը չանդրադառնալու բնական պատճառն է՝ օրը երեխաներինն է, եւ թող կորչեն նույնիսկ երեխաների խնդիրները, քանի որ արդեն նախապես հայտնի է, որ գործարար Սամվել Ալեքսանյանը 40 հազար պաղպաղակ է բաժանելու երեխաներին, եւ «Շանթի» «Հորիզոնը» այդ մասին կարող է պատմել նաեւ հունիսի 2-ին:

Ուրիշ ի՞նչ է հայտնի Սամվել Ալեքսանյանից՝ նախկին եւ ներկա ԱԺ պատգամավորից, որ հայտնի դարձրեցիք նաեւ նրա բարեգործությունը: Դեմքի ի՞նչ արտահայտությամբ պետք է հեռուստալրատվամիջոցը պատմի երեխայի խնդիրների մասին, եթե պաղպաղակը կտրում է ցանկացած խնդիր: Եթե օրը հունիսի 1-ն է, ոչ մի անհատական ողբերգություն գոյություն չունի: Գոյություն ունեն երեխաները, բայց ոչ անուն առ անուն: Անուններից այդ օրը գոյություն ունեն Սամվել Ալեքսանյանն իր 40 հազար պաղպաղակով եւ իր թոռան հետ Երեւանի կենդանաբանական այգի այցելած Սերժ Սարգսյանը:

Լավ, ենթադրենք, թե Սերժ Սարգսյանը եւ օլիգարխը անխուսափելիորեն շոշափվող թեմաներ են, եւ ոչ մի խնդիր չպետք է ստվերի սրանք, բայց կա եւս մեկը, որը փոքրիկների մասին է, բայց ոչ մարդկանց: Դրանք կենդանաբանական այգու բնակիչների ձագուկներն են, մի կողմից կարելի է խնդիր բարձրացնել, մյուս կողմից դա կարող է չլինել մարդկանց մասին: Բայց ոչ, դա ժամանակատար է եւ դա պետք էր անել հունիսի 1-ից առաջ: Իսկ օլիգարխը չի սպասում:

Ինչու՞ հեռուստալրատվամիջոցները չեն պեղում իր կնոջ հաշվին ապրող Սամվել Ալեքսանյանի բարեգործության ֆինանսականկողմի մասին: Մարդն իր ոտքով եկել է ձեր «դուռը», միգուցե հարցնեի՞ք ոչ այդ օրվա համար՝ ինչու՞ թանկացավ

\"268\"

շաքարավազը: Երկրորդ՝ կրթական ի՞նչ խնդիր լուծեց պարոն Ալեքսանյանն իր բարեգործությամբ, որ այդ մասին խոսեցնում եք նաեւ նրա որդուն: Ո՞վ է ձեզ՝ անխտիր բոլորիդ, հանձնարարել այդ նյութը պատրաստել այդպես ջերմեռանդությամբ: Իսկ հանձնարարել են, որովհետեւ այդպիսի նյութերում նախապես բացառվում է ձեր ջանքը, ձեզ արգելված է տնտղել հերոսին: Հենց սա է կոչվում մեկ շնչով արվող լրատվություն: Մեկ շունչն ընդհանրապես այնտեղ է, որտեղ մեր պետական պաշտոնյաներն են:

Նկատե՞լ եք՝ մանկատան երեխաներն իմաստ ունեն այն դեպքում, եթե որեւէ պաշտոնյա կամ բարեգործ է այցելում մանկատուն: Հեռուստալրագրողների մեծ մասի մտքով չի անցնի ենթադրել, որ երեխան մանկատնից չի սկսվում, որ մարդուն չի կարելի փակել մեկ օրվա մեջ, եթե, իհարկե, «Ուլիսես» չես գրում:

Բոլոր հեռուստաընկերությունները խոսքները մեկ արած ռեպորտաժներ են սարքում Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին: Ոչ ոք հեռուստալրագրողին չի ասում՝ եղբայր, ռեպորտաժն իմաստ ունի, եթե նոր հանգամանք ես բացահայտել կամ եթե այդ օրը նոր իմաստավորում է ձեռք բերել: Ինչպե՞ս կարելի է պատմել պատարագը, որն ընդամենը ինֆորմացիոն առիթ է եւ դու չես պեղել այն: Առավելեւս, եթե այն ուղիղ եթեր է հեռարձակվել:

Թեմատիկ օրը հեռուստատեսային է միայն այն դեպքում, եթե արանքում լրագրող կա: Եթե չկա, այն հեռուստամղձավանջ է, քանի որ նախ բացառվում է հեռուստատեսությունը որպես կառուցվածք, հետո որպես ստեղծագործական թիմ, վերջում՝ որպես անհատականությունների ասպարեզ:

Մհեր Արշակյան

Հեռուստալրատվամիջոցները կարծես անհամբերությամբ են սպասում թեմատիկ օրերին՝ հունվարի 1, հունվարի 5, մարտի 8, ապրիլի 7, ապրիլի 24, մայիսի 1, մայիսի 9, մայիսի 28, հունիսի 1 եւ այլն: Սրանք կարծես այն օրերն են, որոնք հեռուստալրատվամիջոցներին պարտավորեցնում են թեմայից չշեղվել եւ այլ բաներից չխոսել: Թեմատիկ օրը հեռուստալրատվամիջոցներին պետք է, որպեսզի բոլորին հավասարեցնեն այդ օրվա մեջ, որպեսզի մուրացկանը կամ լեյկոզից բուժվելու գումար չունեցող երեխան՝ տվյալ օրվա տոնականությունն ուսերին վերցրած, հեռուստալրատվամիջոցին չխանգարեն վայելել կանանց կամ հաղթանակի օրվա մի շնչում արվող լրատվությունը: Քիչ հետո ‘

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *