7 սոցիալական մեդիա ռեսուրս Օլիմպիական խաղերը լուսաբանող լրագրողների համար

11.07.2012, Մեդիագլոբ

Շուտով կսկսվեն Լոնդոն 2012-ի ամառային օլիմպիական խաղերը:

[[wysiwyg_imageupload:298:]]

Լոնդոնյան խաղերն արդեն գովազդվել են որպես «առաջին սոցիալական մեդիա Օլիմպիական խաղեր», ոմանք նույնիսկ այն անվանում են «Սոցիալիմպիկս»:

«Սոցիալական մեդիան մեծ դեր կկատարի. «խաղերը կցուցադրվեն Google+-ում հատուկ նախատեսված պորտալներով, Twitter-ում՝ բրենդային էջով, Foursquare-ում՝ մեկօրյա check-in իրադարձությամբ (Օլիմպիական խաղերի օրը), Tumblr-ում եւ Instagram-ում՝ նախագծերով»,- հայտնում է TechChrunch-ը:

Անկախ նրանից՝ հեռվից եք լուսաբանելու խաղերը, թե Լոնդոն մեկնող հաջողակ լրագրողներից մեկն եք, ով անձամբ է լուսաբանելու Օլիմպիադան, ձեզ ենք ներկայացնում 7 ռեսուրս՝ խաղից առաջ եւ դրա ընթացքում նայելու համար:

Ուսումնասիրեք Լոնդոն 2012 ֆեյսբուքյան էջը

TechCrunch-ը նկարագրել է վերջերս բացված Ուսումնասիրեք Լոնդոն 2012 ֆեյսբուքյան էջը որպես «հատուկ էջ մարզիկների՝ իրենց երկրպագուների հետ շփվելու եւ իրադարձության շրջանակներում իրենց մասին անձնական նորություններ (այդ թվում՝ մեդալներ շահելու մասին) հայտնելու եւ անձնական լուսանկարներ ու ստատուսներ թարմացնելու համար»:

[[wysiwyg_imageupload:299:]]

Էջը գուցե նախատեսված է երկրպագուների համար, սակայն նաեւ «ունիվերսալ խանութ» է մարզիկների, թիմերի եւ մարզաձեւերի վերաբերյալ ինֆորմացիա փնտրող լրագրողների համար: Պարզապես սեղմեք «like» կոճակը, որպեսզի հեշտությամբ ստանաք թարմացումներ խաղերում անմիջականորեն ներգրավված անձանցից:

Էջը հղում է կատարում մարզիկների, ինչպես նաեւ թիմերի եւ մարզաձեւերի ֆեյսբուքյան էջերին: Դուք նաեւ արագորեն կարող եք մուտք գործել Օլիմպիական խաղեր եւ Լոնդոն 2012 ֆեյսբուքյան էջեր:

Միջազգային օլիմպիական կոմիտեի սոցիալական մեդիայի, բլոգինգի եւ ինտերնետի ուղեցույց

Միջազգային օլիմպիական կոմիտեն թողարկել է բավական ամփոփ ուղեցույցների հավաքածու, որը նկարագրում է, թե ինչպես կարող են մարզիկներն ու խաղերին հավատարմագրվածները իրենց փորձառության մասին բլոգային կամ թվիթերյան գրառումներ անել:

Նշում. սա անմիջականորեն չի վերաբերում լրագրողներին եւ մեդիա կազմակերպություններին, սակայն, այնուամենայնիվ, կարեւոր տեղեկատվություն է պարունակում:

Եթե ձեր մեդիա կազմակերպությունը փորձում է այնպես անել, որ մարզիկը, օրինակ, բլոգային կամ թվիթերյան գրառում կատարի ձեզ համար, ուշադրություն դարձրեք այս նախազգուշացմանը՝

…լիովին ընդունելի է, որ մասնակիցը կամ հավատարմագրված որեւէ այլ անձ անձնական բլոգային կամ թվիթերյան գրառում կատարի: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր նման գրառում պետք է լինի առաջին դեմքից, օրագրային ձեւաչափով եւ ոչ լրագրողի դերում, այսինքն՝ չպետք է որեւէ բան հայտնի մրցույթի վերաբերյալ կամ մեկնաբանի այլ մասնակիցների կամ հավատարմագրված անձանց գործողությունները կամ բացահայտի որեւէ անձին կամ կազմակերպությանը առնչվող գաղտնի կամ անձնական տեղեկատվություն:

Ուղեցույցը պարունակում է նաեւ հետաքրքրիր փաստեր ձայնաշարի, տեսաշարի, լուսանկարների, URL-ների եւ հղումների վերաբերյալ, ինչպես նաեւ Օլիմպիական խաղերին առնչվող կարեւոր հասկացությունների ցանկ:

Օլիմպիական մարզիկների կենտրոն

Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկները շոուի աստղերն են, այնպես որ ինչքան շատ եղանակներ ունենաք նրանց հասնելու համար, այնքան լավ: Բարեբախտաբար, սոցիալական մեդիա կայքերը հիմնականում անխոչընդոտ հասանելիություն են ապահովում:

[[wysiwyg_imageupload:300:]]

Եթե դուք հետաքրքրված չեք հետեւելու տարբեր մարզիկների Twitter-ի լրահոսին կամ ֆեյսբուքյան ստատուսների թարմացումներին, այցելեք Olympics.org-ի կողմից պատրաստված Olympic Athletes Hub:

Կենտրոնը մարզիկներին անձնական էջեր է հատկացնում՝ ցույց տալով նրանց երկրպագուների քանակը, վերջին թվիթերյան գրառումները, սպորտային իրադարձությունները եւ ֆեյսբուքյան էջը: Գլխավոր էջում նույնիսկ տեղադրված է անվանի մարզիկների ցանկը եւ ցուցադրված է, թե ով ավելի շատ հետեւողներ ունի:

Կայքի հիմնական գրավչությունը, այնուամենայնիվ, որոնման ֆունկցիան է: Պարզապես մուտքագրեք մարզիկի, թիմի, իրադարձության անունը, եւ կստանաք ձեր որոնման չափանիշներին համապատասխան ամբողջ տեղեկատվությունը, որն առկա է տվյալների բազայում:

Լոնդոն 2012 թվիթերյան լրահոս

Օլիմպիական խաղերի ընթացքում տեղեկատվության համար մեկ այլ թեժ կետ կդառնա Թվիթերը:

Այստեղ մի քանի տարբերակներ կան, թե ում հետեւել: Լոնդոն 2012-ը պաշտոնական թվիթերյան լրահոս ունի: Եթե դուք ցանկանում եք հետեւել անհատական մարզիկներին, մի մոռացեք ստուգել NBC News-ի՝ խաղերին մասնակցող մարզիկների ցանկը: Իմանալու համար, թե մրցախաղը ինչ թվիթերյան գրառումներ է անում խաղերի ընթացքում, նայեք Storyful-ի թվիթերյան ցանկը, որոնց թվում են նաեւ շատ մարզական լրագրողներ եւ խմբագիրներ:

Որքան Օլիմպիական խաղերը մոտենում են մեկնարկին, այնքան նոր թվիթերյան ցանկեր են առաջանում, այնպես որ ուշադիր եղեք, դրանց նույնպես հետեւեք:

Storify-ի Օլիմպիական էջը

Եթե պատրաստվում եք լուսաբանել Օլիմպիական խաղերը, նշանակում է, որ բաց կթողնեք թվիթերյան որոշ գրառումներ եւ լուսանկարներ: Անհանգստանալու փոխարեն էջանշեք (bookmark) Storify-ի Օլիմպիական խաղերի համար նախատեսված էջը:

[[wysiwyg_imageupload:301:]]

Օլիմպիական խաղերի հետ կապված ցանկացած պատմություն՝ լինի դա նորությունների թվիթերյան գրառում, թե խաղերին նվիրված Pinterest-ի լուսանկարների շարք, կերեւա Storify-ում՝ սոցիալական տեղեկատվության լավագույն համակարգողներից մեկում: Կայքը խաղերի ընթացքում նաեւ կգովազդի եւ կցուցադրի օլիմպիական պատմությունների ընտրանի:

Եթե ինքներդ եք ուզում օգտագործել հարթակը, տեսեք, թե ինչպես օգտագործել Storify-ը խաղերի ընթացքում:

Կառավարության Օլիմպիական հաղորդակցության Flickr-ի էջը

Երբ խոսքը վերաբերում է Օլիմպիական խաղերի պես միջոցառում լուսաբանելուն, ֆոտոարվեստի եւ լուսանկարների կարեւորությունը չի կարելի նվազեցնել:

[[wysiwyg_imageupload:302:]]

Բայց արվեստը կարող է թանկ եւ բարդ լինել: Միացյալ թագավորության Մշակույթի, Մեդիայի եւ Սպորտի դեպարտամենտի մաս հանդիսացող Կառավարության Օլիմպիական հաղորդակցության նյուսրումը, հավանաբար, սա նկատի է ունեցել, երբ ֆոտոարխիվ է ստեղծել Flickr-ում: Բոլոր լուսանկարներն ունեն Creative Commons արտոնագիր, եւ լրատվամիջոցները կարող են ազատորեն օգտագործել դրանք:

Մինչ օրս ոչ բոլոր լուսանկարներն են օգտակարեղել միջազգային լրատվամիջոցների համար, բայց կարծում եմ, որ օլիմպիական խաղերը սկսվելու հետ իրավիճակը կփոխվի: Կայքը, սակայն, չի նշում, թե ինչ հաճախականությամբ կթարմացվի արխիվը:

Մոբայլ հավելվածներ

Մենք բավականաչափ սոցիալական մեդիա ռեսուրսներ դիտարկեցինք, այնպես որ մոբայլ հավելվածներին հպանցիկ կանդրադառնանք:

NBC-ն շատ լուրջ է վերաբերվում Օլիմպիական խաղերի մոբայլ լուսաբանմանը՝ ներկայացնելով անվճար հավելված, որն ուղիղ հեռարձակմամբ թարմացումներ կուղարկի ձեզ Լոնդոնի օլիմպիական խաղերից: Այս հավելվածը դեռ չի թողարկվել, սակայն բազմաթիվ այլ հավելվածներ արդեն թողարկված: ReadWriteWeb-ը անդրադարձել է որոշ iPhone եւ iPad հավելվածներին, որոնք անվճար են կամ արժեն 0.99 դոլար: Անդրոիդի օգտատերերի համար պաշտոնական երկու Լոնդոն 2012 մոբայլ հավելվածներ կան:

Մենք որեւէ բան բա՞ց ենք թողել: Ի՞նչ սոցիալական մեդիա ռեսուրսներ եք օգտագործում դուք՝ լուսաբանելու Օլիմպիական խաղերը:

Բնօրինակը հրապարակվել է Mediabistro-ում:

Հեղինակ՝ Էլանա Զաք
Թարգմանությունը՝ Աննա Բարսեղյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?