Կապանում նվազել է թերթ ընթերցողների թիվը

Կապանում նվազել է թերթ ընթերցողների թիվը
Թերթի կրպակ Կապանում

Կապանում թերթի երեք կրպակ կա: Յուրաքանչյուրը Երեւանից օրական հազիվ 20 թերթ է ստանում, ամեն մի թերթից նվազագույնը մեկ, առավելագույնը՝ վեց օրինակ:

Կապանի մշակույթի կենտրոնի հարեւանությամբ գործող թերթերի կրպակում աշխատող Տիգրանն ընդմանենը վեց մշտական հաճախորդ ունի, վեցն էլ թոշակառու: Տիգրանի կարծիքով Կապանում ամենատարեց ընթերցողը 86-ամյա Վոլոդյա պապն է, ով ամեն անգամ կրպակի մոտ սպասում է Երեւանից առաքվող եկող թերթերին:

Մեկ այլ թոշակառու՝ 72-ամյա Էդիկ Մաթեւոսյանը սովոր է առավոտները թերթ ընթերցել: Հիսուն տարուց ավելի է որպես տեղեկատվության հիմնական աղբյուր թերթ է օգտագործում:

Էդիկ պապը կարդում է տարբեր թեմաներով հոդվածներ ու լուրեր` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական: «Շաբաթական 2 անգամ է իմ նախընտրած թերթը գալիս: «Իրավունք» եւ «Սյունյաց  Երկիր» թերթերն եմ հիմնականում գնում: Բոլորը  նույն բաներն են գրում, բայց  տարբեր ձեւերով, շատ են լինում, երբ կլյաուզա ես տեսնում թերթերի էջերում: Հատկապես հաճելի չի լինում, երբ պետության ղեկավարին վարկաբեկող նյութեր ես ընթերցում, ոչ մեկն իրավունք չունի նախագահին վիրավորելու»,- ասում է Էդիկ պապը:

Կրպակատեր Տիգրանն ասում է, որ վերջին տարիներին թերթ գնող հաճախորդների թիվը եռակի նվազել է: «Ամենապիկ տարին 2008թվականին Էր, երբ մարդիկ լավ էին ապրում եւ230 թերթերն էլ շատ լավ էին վաճառվում: Իսկ էսօր ես վնասով եմ աշխատում, թերթերից շատերը չեն վաճառվում մնում են ինձ վրա: Էս պահին 40 հազար դրամ գումարին համարժեք չվաճառված թեթերի կապոց կա կրպակում»,- ասում է Տիգրանը:

Տիգրանը նկատել է, որ սովորաբար թերթերը լավ են վաճառվում  ձմռանը: Տաք եղանակին ընթերցողների թիվը նվազում է:

«Եթե նախկինում «Հայկակական ժամանակ» կամ «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթերից 12 օրինակ էի ստանում, հիմա արդեն 6 օրինակից եմ պատվիրում, գնողներն են քչացել: Մի քանի օրինակ էլ «Առավոտ» օրեթերթից է վաճառվում: Լավ են վաճառվում  մարզական, ֆուտբոլային թերթերը»- ասում է Տիգրանը:

Թերթի կրպակից երիտասարդները գրեթե չեն օգտվում:  Օրինակ, 28-ամյա կապանցի Դավիթը լուրերը կարդում է ցանցային լրատվամիջոցներում: Առավոտյան աշխատանքի անցնելուց առաջ նախ այցելում է իր նախընտրած լրատվական կայքերը, ծանոթանում նորություններին, նոր արդեն անցնում իր ամենօրյա գործին, այնուհետեւ համակարգչի առջեւ նստում է երեկոյան ժամերին եւ ամփոփում օրվա ամբողջ իրադարձությունները: Ինտերնետով նորություններ կարդալն աստիճանաբար ավելի տարածված է դառնում, քան թերթ ընթերցելը:

Մերի Սողոմոնյան, Կապան

Comments

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture. Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.
                                

lara escort antalya yeni escort porno porno sikiş sikiş sikiş yeni porno esmer porno porno porna yeni porno sarışın porno sikiş porno hd porno yeni porno kızılay escort ankara sınırsız escort antalya rus escort antalya anal escort konya escort bursa escort antalya escort

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License

lara escort antalya yeni escort porno porno sikiş sikiş sikiş yeni porno esmer porno porno porna yeni porno sarışın porno sikiş porno hd porno yeni porno kızılay escort ankara sınırsız escort antalya rus escort antalya anal escort konya escort bursa escort antalya escort