Լրագրողական էթիկա. օրինակներ եւ մեկնաբանություններ

Ինտերնյուս»-ի «Լրագրողական էթիկա. օրինակներ ու մեկնաբանություններ» ոչ մեծ ձեռնարկը ստեղծվել է էթիկական չափանիշերի խախտման առանձին իրավիճակների վերլուծության եւ դրանց առթիվ ծավալված քննարկումների հիման վրա։

Հոդվածներում ներկայացված են լրագրողական էթիկայի խախտման տարբեր օրինակներ ոչ միայն հայաստանյան իրականությունից, այլեւ Եվրոպայի խորհրդի անդամ այլ պետություններից։ Կարծում ենք ավելի լայն աշխարհագրություն ընդգրկելը հնարավոր է դարձնում խնդիրն ավելի խորը ու ընդհանրական վերլուծել եւ հասկանալ, թե որքան ընդհանուր են լրագրողական մոտեցումները տարբեր երկրներում։ Հոդվածներից ամեն մեկը նաեւ փորձագիտական գնահատական է պարունակում, որը կարող է ընթերցողին կողմնորոշել որոշակի իրավիճակներում։

Ձեռնարկը կարող է օգտագործվել համալսարաններում եւ վերապատրաստման տարբեր դասընթացներում՝ որպես ոչ ֆորմալ կրթության համար նախատեսված ուսումնական նյութ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *