Ֆինանսական աղբյուրների մատչելիության թեմայով՝ համաշխարհային ֆոտո մրցույթ

Մրցույթին կարող են դիմել պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչները. աշխատանքները պետք է արտացոլեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միկրոֆինանսավորումը և ֆինանսական աղբյուրների մատչելիությունն աշխարհում ( փոքր ձեռնարկատերերի, ֆինանսական ծառայություններից կանանց օգտվելու և այլն):

Մրցույթն ամեն տարի կազմակերպում է Consultative Group to Assist the Poor-ը (CGAP)՝ Աղքատների աջակցության խորհրդատվական խումբը: CGAP-ն աշխարհի առաջատար 34 կազմակերպությունների համագործակցություն է, որոնց նպատակը ֆինանսական աղբյուրների մատչելիությունը խթանելն է:

Մրցանակները 250-ական դոլhgից մինչև 2 հազարական դոլար են՝ մասնագիտական սարքավորումներ գնելու նվեր քարտով:

Մրցույթին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է:

Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ: https://photocontest.cgap.org/cgap


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *