Ծաղրանկարչության դասընթաց

«Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ն և www.MediaLab.am լրատվական-վերլուծական կայքը հրավիրում են ծաղրանկարչության դասընթացի, որը կվարեն հայտնի ծաղրանկարիչներ Տիգրան Վարդիկյանը՝ Լեհաստանից և Վահե Ներսեսյանը՝ Ֆրանսիայից:

Ընտրված մասնակիցները կմասնակցեն մեկ եռօրյա դասընթացի (2016 թ. դեկտեմբերի 22-24) և պարբերական բրիֆինգների և օնլայն դասընթացների ծրագրի հետագա 10 ամիսների ընթացքում: Լավագույները հնարավորություն կունենան ընդգրկվելու MediaLab.am-ի տարբեր նախագծերում:

Ծրագրի նպատակը Հայաստանում քաղաքական ծաղրանկարչության խթանումն է: Ծրագրի ավարտին նախատեսվում է ցուցահանդես: Լավագույն ծաղրանկարները կհրապարակվեն www.MediaLab.am կայքի CartoonLab հարթակում:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2016 թվականի դեկտեմբերի 12-ը: Դիմումին կից ներկայացնել աշխատանքային ինքնակենսագրական (CV/resume):

Դասընթացն անվճար է, մարզերից մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

Ծրագիրը ֆինանսավորվում է Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի կողմից /European Endowment for Democracy/:

Հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով:

Ձեր աշխատանքաjին ինքնակենսագրականը և հավելյալ նյութերը ուղարկեք [email protected] հասցեով` նամակի վերնագրում նշելով՝ «Անուն Ազգանուն – Ծրագրի մասնակցության հայտ»:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *