Պատմական 12 լուսանկար՝ «Արմենպրեսից»

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Դեկտեմբերի 18-ին լրացավ «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակը։ Գործակալությունը ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ և կոչվում էր Հայկական հեռագրական գործակալություն։ Սույն թվականի դեկտեմբերի 21-ին Հայկական հեռագրական գործակալությանը նվիրված նամականիշ մարվեց:

Հայաստանի ամենահին գործակալության ֆոտոարխիվում ներկայումս պահվում է մոտ 100 հազար լուսանկար։

Գործակալության 100-ամյակի առթիվ ներկայացնում ենք մեկական լուսանկար «Արմենպրեսի» նախկին և ներկա 12 ֆոտոթղթակիցների աշխատանքներից։ Դրանք հիշարժան, պատմական կամ գեղարվեստական առումով արժեք ներկայացնող լուսանկարներ են։ Լուսանկարների ընտրությունը գործակալությանն է։

1․ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում, օլիմպիական չեմպիոնի կարգավիճակով։ Հեղինակ՝ Արթուր Հարությունյան։

2․ Վարդան Աճեմյան, Արուս Ասրյան, Ալեքսանդր Աճեմյան։ Ընտանյոք Հանդերձ։ Հեղինակ՝ Ավետիք Բադալյան։

3․ Արցախյան պատերազմի մասնակից ընկերները հանդիպել են ՀՀ առաջին շքերթում։ Երևան, Հանրապետության հրապարակ։ Հեղինակ՝ Ֆելիքս Առուստամյան։

 

4․  Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Հանրապետության հրապարակում ողջունում է իր համակիրներին։ Հեղինակ՝ Գևորգ Պերկուպերկյան։

5․ Օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Հրանտ Շահինյանը, Վլադիմիր Ենգիբարյանը և Իգոր Նովիկովը՝ Մատենադարանի մոտ։ Հեղինակ՝ Հերբերտ Բաղդասարյան։

6․ Խաղաղապահները վերադարձել են հայրենիք։ Հեղինակ՝ Կարեն Մինասյան։

7․ Կաթողիկոս Վազգեն Ա-ն՝ աղետի գոտում։ Հեղինակ՝ Մարտին Շահբազյան։

8․ Հայաստան-Իրան Մեղրու նոր ժամանակավոր կամուրջը։ Հեղինակ՝ Մելիք Բաղդասարյան։

9․ Երկրաշարժից փրկված ընտանիք։ Հեղինակ՝ Մխիթար Խաչատրյան։

10․ Գառնու տաճարի վերականգնման ընթացքը։ Հեղինակ՝ Նեմրութ Բաղդասարյան։

11․ Անկախության հռչակման օրը։ 1991 թվական։ Հեղինակ՝ Ռուբեն Աթայան։

12․ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ։ Ֆուտբոլային ճախրանք։ Հեղինակ՝ Տիգրան Մեհրաբյան։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *