«Ժողովուրդ». նոր օրաթերթ

01.02.2011, Նյուսրում

«Թերթ բոլորի եւ ամեն ինչի մասին»: Այսպես է իրեն ներկայացնում «Ժողովուրդ» անվամբ օրաթերթը, որի առաջին համարը լույս է տեսել այսօր:

«Առանց վերամբարձ խոսքերի եւ «սեթեւեթանքների», միանգամից կարող ենք վստահեցնել, որ մեր թիկունքում չկա կանգնած որեւէ քաղաքական ուժ, անգամ ամենասուր աչքերով եւ գործիքներով նայելու դեպքում մեր թիկունքում չեն երեւա որեւէ օլիգարխի կամ օսլայած մազերով երիտասարդների ականջներ, թեւեր, ոտքեր եւ այլ մարմնամասեր: Մենք չունենք «պապաներ», չունենք թելադրողներ եւ պահանջներ ներկայացնողներ: Եւ պատահական չէ մեր կողմից ընտրված անունը՝ «Ժողովուրդ»: Այն լինելու է իսկապես բոլորի թերթը»,- գրված է օրաթերթի շապիկին:

Թերթը տպագրվում է 3000 տպաքանակով:

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?