2015.01.27,

Նյուսրում

Երբ բոլորը Թվիթերում գրում են, որ Ֆեյսբուքն անհասանելի է. #FacebookDown

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

 Այսօր առավոտյան մոտ մեկ ժամ Ֆեյսբուք սոցիալական ցանցն ու ընկերությանը պատկանող` լուսանկարների տարածման Ինսթագրամ հարթակն անհասանելի էին:

Այս նորությունը հրատապ լուր դարձավ ոչ միայն խոշոր լրատվամիջոցներում, որոնք անմիջապես Breaking News պիտակով հաղորդեցին այդ մասին ու փորձեցին ճշտել պատճառները, այլեւ Թվիթերում, որտեղ #FacebookDown հեշթեգը թրենդային թեմայի վերածվեց աշխարհով մեկ:

Օգտատերերից շատերը հումորով վերաբերվեցին ֆեյսբուքի անհասանելիությանը:

«Ֆեյսբուքն անհասանելի է, այնպես որ հիմա կսկսեմ զանգել ձեզ՝ տեղեկացնելու, թե երբ եմ գնում մարզասրահ, եւ ինչ տեսք ունի իմ ընթրիքը»:

Facebook is down right now, so I will start making calls to let you know when I’m going to the gym and how my dinner looked. #facebookdown

— Darren Chan (@415dc) January 27, 2015

«Տարօրինակ է, որ չես կարող Ֆեյսբուքում կարդալ, թե ինչպես են հազարավոր մարդիկ գրում, որ Ֆեյսբուքն անհասանելի է»:

It’s so weird having Facebook down, because you can’t go on Facebook and see 1000 people all saying that Facebook is down. #facebookdown

— Randi Mayem Singer (@rmayemsinger) January 27, 2015

Օգտատերերից մեկն իր ստատուսը թարմացրել էր թղթի վրա գրելով՝ «Ֆեյսբուքն անհասանելի է»:

Manual Facebook Update Protocols Engaged: #FacebookDown pic.twitter.com/vxxgC6CMYf

— King Podge (@kingpodge) January 27, 2015

«9Gag» երգիծական կայքը, միանալով օգտատերերի հումորային ալիքին, թվիթերյան իր էջում հրապարակեց՝ 

«Ֆեյսբուքն ու Ինսթագրամն անհասանելի են, որովհետեւ այլեւս չեն կարողանում տանել ձեր բադի մռութը (duck face)»:

Instagram and Facebook are down because they can’t handle your duck face anymore. #InstagramDown #FacebookDown

— 9GAG (@9GAG) January 27, 2015

Ֆեյսբուքի անհասանելիության մասին գրելու համար այլընտրանքային հարթակ փնտրելուց բացի՝ օգտատերերից ոմանք երբեմն փորձում են տեղեկություն ստանալ իրավապահ մարմիններից:

2014 թվականի օգոստոսին, երբ Ֆեյսբուքը կարճ ժամանակով դարձյալ անհասանելի էր, ԱՄՆ-ում մարդիկ սկսել էին զանգահարել ոստիկանություն:

Լոս Անջելեսի ոստիկանության սերժանտ Բարթոն Բրինքը թվիթերյան իր էջում մարդկանց խնդրել էր ոստիկանություն չզանգահարել՝ Ֆեյսբուքից նորություններ իմանալու համար:

«Ֆեյսբուքը իրավապահական խնդիր չէ: Խնդրում եմ, մի զանգահարեք ոստիկանություն: Մենք չգիտենք, թե երբ այն հասանելի կդառնա»,- գրել էր նա:

#Facebook is not a Law Enforcement issue, please don’t call us about it being down, we don’t know when FB will be back up!

— Sgt. Brink (@LASDBrink) August 1, 2014

 Թվիթերի հայաստանյան հատվածում Ֆեյսբուքի անհասնելիության մասին արձագանքները սակավաթիվ էին, քանի որ Թվիթերի հայաստանցի օգտատերերի թիվն էլ մեծ չէ:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *