Լոնդոնյան օլիմպիական խաղերը կլուսաբանեն նաեւ հայ լրագրողները

25.07.2012, Նյուսրում

Լրագրող

Հանրային եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները իրենց բացառիկ բովանդակությունը կունենան 2012-ի օլիմպիական խաղերից: 

Հուլիսի 27-ից օգոստոսի 12-ն անցկացվելիք օլիմպիադան լուսաբանելու համար հեռուստաընկերությունները մարզական մեկնաբաններ են գործուղել Լոնդոն:

Օլիմպիական խաղերը մինչեւ 140 ժամ ուղիղ հեռարձակելու բացառիկ իրավունք ձեռք բերած Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը ուղիղ միացմամբ կմեկնաբանի այն մրցաշարերը, որտեղ կմասնակցեն հայ մարզիկներ:

«Մեր մարզիկների մասնակցությամբ մրցաշարերից բացի՝ կցուցադրենք նաեւ օլիմպիադայի կարեւորագույն միջոցառումներն ու մրցաշարերը: Հ1-ի մյուս մեկնաբանները այստեղից կմեկնաբանեն այլ մրցաշարեր եւ սպորտաձեւեր313 եւս»,- ասում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը:

5 օլիմպիական խաղեր լուսաբանած մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը օլիմպիադային կմեկնաբանի ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի եւ թեքվանդոյի մրցաշարերը:

Լոնդոն 2012-ի ընթացքում «Կենտրոն» հեռուստաընկերության համար կաշխատի մարզական լրագրող Կարո Պողոսյանը:

«Ռեպորտաժներ կունենանք բոլոր այն միջոցառումներից, որտեղ մասնակցում են մեր մարզիկները: Որոշ դեպքերում հնարավոր է՝ նաեւ Լոնդոնի հետ ուղիղ կապ հաստատենք հեռախոսի միջոցով: Իսկ կարեւորագույն միջազգային խաղերի տեսանյութերի համար կօգտվենք Reuters-ից»,- ասում է «Կենտրոն» հեռուստաընկերութան ռեժիսոր Ռուզաննա Ավագյանը:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?