2015.04.13,

Նյուսրում

Հայաստանից շաբաթվա որոնվածները Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն են

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Անցած յոթ օրերին Հայաստանից Google-ում որոնված բառերի ու բառակապակցությունների բացարձակ մեծամասնությունը կապ ունի Քիմ Քարդաշյանի ընտանիքի այցի հետ:

Որոնողական այս համակարգով էական աճ (ավելի քան 5000%) են գրանցել «kanye west», «kim kardashyan», «qim qardashyan», «ким кардашьян» բառերը:

Ընդ որում՝ Քանյե Ուեսթը ցուցակում առաջատար է եւ Հայաստանից որոնումների թվով գերազանցում է իր աստղային կնոջը՝ Քիմ Քարդաշյանին:

«kim kardashian» եւ «kardashian» բառերի որոնումն ավելի քան 2000% աճ է գրանցել:

Google-ի պատկերների որոնման բաժնում անցած յոթ օրերի արդյունքները բացառապես Քիմ Քարդաշյանին են ցույց տալիս: «kardashian» եւ «kim kardashian» բառերը կտրուկ աճ ունեն («breakout»):

Քարդաշյանների ընտանիքի այցի օրերին Twitter-ում նույնպես հսկայապես աճեց Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը: Երեւանի Կարապի լճում կիրակի կեսգիշերին Քանյե Ուեսթի անակնկալ համերգը այդ հետաքրքրության գագաթնակետն էր:

Armenia was trending a few hours ago and now KUWTK!!! What a good Sunday!!!

— Kim Kardashian West (@KimKardashian) April 13, 2015

Ըստ Քիմ Քարդաշյանի՝ Twitter-ում կատարած գրառման՝ գիշերը «Armenia»-ն համաշխարհային թրենդերի (Twitter Trend) ցուցակում է եղել:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *